00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրատեսակա՞ն է Փաշինյանի` սպառողին էժան գազ մատակարարելու առաջարկը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները հիշեցրել են իրանական գազը Եվրոպա տարանցելու, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիայի» շահույթի տոկոսի մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանը կարող է սպառողներին գազ վաճառել ավելի էժան գնով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին տնտեսագետներ Ատոմ Մարգարյանը և Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով հայկական ընդդիմության առաջնորդի վերջին հարցազրույցը ՌԲԿ-ին։

Հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր օրակարգի որոշ տնտեսական կետեր։ Մասնավորապես նա նշել է, որ ռուսական գազն ավելի ցածր գնով է մտնում Հայաստան, բայց վերջնական սպառողին հասնում է շատ բարձր գնով։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է Հայաստանը ռուսական և իրանական գազը միախառնելով` Իրանից շահույթ ստանում

Ինչպես կարծում է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը, սակագինը նվազեցնելը լիովին իրական է։

Պետք է վերլուծել, թե որքան գումար է ներդնում «Գազպրոմ Արմենիան» գազային ցանցի սպասարկման և ենթակառուցվածքի մեջ, և նրան որքան խելամիտ շահույթ պետք է մնա։ Սակագինը կարելի է նվազեցնել նաև նոր եկամուտների հաշվին։

Պետք է պայմանավորվել Վրաստան կամ Եվրոպա իրանական գազի տարանցման մասին։ Հենց նման կետ է եղել «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ դաշինքի անդամ են։ Այդ թվում այդ գործոնի շնորհիվ գազի սակագինը ծրագրվել է նվազեցնել 10-15 տոկոսով, հիշեցրեց Մարգարյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ պետք է վերանայել մեթոդիկան, որով «Գազպրոմ Արմենիան» շահույթ է ստանում։ Հիմա այն հաշվում են` որպես տոկոս ակտիվների ծախսերից, այլ ոչ թե ստացված հասույթից։

Ուստի օպերատորը ձգտում է ոչ թե կրճատել եկամուտները, այլ ավելի շատ ենթակառուցվածքներ ստեղծել` անկախ նրանից` դա պետք է, թե ոչ։ Չէ՞ որ որքան շատ են ակտիվները, այնքան շատ նա կարող է շահույթ պահանջել սակագնից։ Նույն մոդելը գործում է ոչ միայն գազի, այլ նաև էլեկտաէներգիայի ու ջրի համար։

«Եվ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի այդ մասին, որովհետև գազի հարցերով պատգամավորական հանձնաժողովը գումարվել է Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, որի առաջադրմամբ Փաշինյանը մտել է խորհրդարանական խմբակցություն», — ասաց Խաչատրյանը։

ОАО Газпром - Sputnik Արմենիա
Ռուսական գազը Հայաստանում այրվում է հարկ եղածի պես և նույնիսկ ավելի լավ. նախարար

Տնտեսագետի խոսքով` շատ բան կախված է նաև «Գազպրոմի» հետ բանակցությունների քաղաքականությունից։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն կարողացել «Գազպրոմի» հետ հավասարը հավասարի նման բանակցություններ վարել։ Ինչու՞։

«Քանի որ իրերի նման դասավորությունը ձեռնտու է եղել նրանց։ Առաջին հերթին, նրանք եկամուտ են ստացել գազի բարձր գնից։ Երկրորդ, կարողացել են պայմանավորվել «Գազպրոմի» հետ` ընտրություններից առաջ գինը չբարձրացնելու համար, ինչպես դա արել են, օրինակ, 2013թ-ին։ Պե՞տք են արդյոք նման հարաբերություններ Հայաստանի հասարակությանը և տնտեսությանը։ Պատասխանն ակնհայտ է` ոչ։ Մեզ պետք են գործնական և իսկապես գործընկերային հարաբերություններ», — հավելեց Խաչատրյանը։

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դրամով 1000 խորանարդ մետրի համար։ Տնային տնտեսությունները ստանում են այն 290 դոլարով (139 հազար դրամ), սոցիալապես անապահով խաղը` 208 դոլարով (100 հազար դրամ)։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այստեղ սակագինը պայմանավորված է դոլարի փոխարժեքով, այսինքն` այստեղ «Գազպրոմը» ապահովագրում է իր շահույթն արժութային ռիսկերից։ Խոշոր սպառողները գազը ստանում են 242 դոլարով, իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունները` 212։

Լրահոս
0