ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մոսկվայում է նաև ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։