00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հակոբյանը դիմակազերծեց լրտեսին, կամ ինչու աճպարարին թույլ չէին տալիս մեխ խփել

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցИллюзионист Арутюн Акопян
Иллюзионист Арутюн Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ բոլորն են հանճար ծնվում, և դա ապացուցել է հայտնի աճպարար Հարություն Հակոբյանը։ Բնածին հատկություններ, իհարկե, պետք են, ոչ ոք չի վիճում, բայց Հակոբյանին մոգ է դարձրել նախևառաջ աշխատանքը, հետո` կրկին աշխատանքը։ Իսկ այսօր մենք նշում ենք նրա ծննդյան ուղիղ մեկ դարը։

Մի այսպիսի պատմություն կա. դեռ մանուկ հասակում Հարությունյանը կոտրել է ցուցամատը, որից հետո մատը պտտվել է սեփական առանցքի շուրջ, դուրս է եկել հոդերից և տեղն է ընկնել։ Ասում են` դրանով էր բացատրվում նրա ձեռքերի անսովոր ճարպկությունը։

Владимир Енгибарян - Sputnik Արմենիա
Սպանիչ հարվածով ջենտլմեն Վլադիմիր Ենգիբարյանը, որին աջլիկ չէին դարձրել դպրոցում

Հնարավոր է` նաև դրանով։ Բայց այդ պատմությունը լիովին կարող է մտացածին լինել, իսկ ահա այն, որ նրա մատներն անհավանական զգայուն են եղել, փաստ է։ Ոչ միայն մատները, այլ նաև հենց ձեռքերը, և նա աչքի լույսի պես է պահպանել դրանք։ Տարվա ցանկացած եղանակին դուրս է եկել նուրբ ձեռնոցներով, իսկ տանը նրան թույլ չեն տվել անգամ մեխ խփել պատին։ Նույնիսկ արյուն հանձնելու համար պոլիկլինիկա գնալը մի քանի օրով դուրս է բերել նրան շարքից։ Չէ՞ որ նա խաղաթղթերի կապուկից խաղաքարտը հանում էր վերնաշապիկին թեթև հպվելով։

Նա պատահաբար է դարձել աճպարար, սովորել է պարարվեստի ուսումնարանում, այնուհետև Մոսկվայի հողաշինարարության ինստիտուտում։ Մի անգամ գնացել է համերգի, որտեղ ելույթ է ունեցել մի իլյուզոնիստ, այնքան է հետաքրքրվել նրա մոգական համարներով, որ մտել է հետնաբեմ` արտիստի ռեկվիզիտն ուսումնասիրելու ու նրա գաղտնիքները բացահայտելու համար։ Հենց այդ զբաղմունքի վրա էլ բռնացրել են նրան։

Մտածել են` գող է, նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ստիպված է եղել երկար ապացուցել, որ չարագործ չէ։ Բաց են թողել, երբ պարզվել է, որ ոչ մի բան չի կորել, իսկ «տուժողին» հուզել է պատանու հետաքրքրությունը և Հարությունին դարձրել է իր աշակերտը։ Նա թողել է ինստիտուտը, սկսվել են «մոգական» օրերը, որոնք հագեցած են եղել շուրջօրյա, տքնաջան, հրաշքներ գործելու աշխատանքով։

Аво Увезян - Sputnik Արմենիա
Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Եթե մարդը բեմում մենակ է ելույթ է ունենում, նա պետք է կերպար ունենա` պայծառ, աչքի ընկնող, հիշվող։ Հարություն Հակոբյանը չի իմաստակել, միայն ակցենտն է նրան առանձնացրել միլիոնավոր մարդկանցից։ Յուրահատուկ ակցենտը, ինչ-որ բանով հայկական, ինչ-որ բանով այլ, որը դժվար է նույնացնել։ Մեղքս ինչ թաքցնեմ, բայց ինձ մինչև հիմա թվում է, որ Հակոբյանը հատուկ աշխատել է հենց նման արտասանության վրա, հնարավոր է` հետագայում այնքան է վարժվել դրան, որ միշտ այդպես է խոսել։ Ինչ էլ լինի, դա յուրահատուկ է դարձրել նրան։

Հարություն Հակոբյան մարդու մասին, որի յուրաքանչյուր ելույթը դարձել է իրադարձություն, կարելի է գիրք գրել։ Դեպքերը հիմնականում զվարճալի են, ծիծաղելի, բայց եղել են նաև արտառոց դեպքեր։ Մի անգամ Հարություն Հակոբյանը նույնիսկ օգնել է դիմակազերծել լրտեսին։

Նիկիտա Խրուշչովն օտարերկրյա հյուրերի հետ կերուխում է կազմակերպել քաղաքից դուրս։ Հակոբյանը ցանկալի հյուր է եղել նման հավաքների ժամանակ, և, իհարկե, ցուցադրել է իր հնարքները։ Այդ անգամ Հակոբյանը բոլորի համար աննկատ հյուրերից վերցրել է տարբեր անձնական իրեր` փաստաթղթեր, ժամացույցներ, դրամապանակներ, անգամ վարտիքակալներ։ Իհարկե, ոչ ոք չի նկատել «գողոնը», մինչև դրա մասին հրապարակավ չի հայտարարվել։ Իրը վերադարձվել է օրինական տիրոջը, և հրաշագործը անցել է մյուս «զոհին»։

Художник Григор Ханджян работает над очередной картиной в своей мастерской. - Sputnik Արմենիա
Գրիգոր Խանջյան. Ստալինի փոխարեն նկարեց արգելված Ստեփան Շահումյանին, և նրան ներեցին

Հակոբյանը կարևոր արտասահմանցիներից մեկից «թռցրել» է ժամանակաչափ, այն էլ այնպիսի, որ զարմացրել է անգամ նրան` կյանքում բազմաթիվ հրաշքներ տեսած մարդուն։ Հակոբյանը ձեռքում շուռումուռ է տվել ժամանակաչափը և բարձրաձայն հիացել դրանով` ասելով, թե ինչ մեծ է, իսկ ապակին էլ շատ հաստ է և որակյալ, իսկ վրան այս ի՞նչ խոռոչներ են, հավանաբար ձայնագրող սարքի և լուսանկարչական խցիկի համար։

Խեղճ օտարերկրացին բառի բուն իմաստով վատացել է, պարզվել է, որ հենց այդպես էլ կա։ Ե՛վ ձայնագրող սարք կա, և՛ լուսանկարչական խցիկ, և այդ ամենը մի ժամանակաչափում։ Բազմաթիվ վկաների ներկայությամբ լրտեսին դիմակազերծել են։ Ճիշտ է` պարզվել է, որ Պետական անվտանգության կոմիտեն վաղուց է հետևել նրան, իսկ այստեղ հարմար առիթ է ստեղծվել, փաստերն ակնառու են եղել։

Ի դեպ, Հարություն Հակոբյանն իր համարները երբեք գաղտնի չի պահել, հաճույքով ներկայացրել է գաղտնիքները, նույնիսկ հեղինակային էջեր է վարել հայտնի «Պատանի տեխնիկ» ու «Գիտություն և կյանք» ամսագրերում։ Բացի այդ, տարբեր գաղտնիքներ է գրել իր օրագրում, որոնք առայժմ չեն հրապարակվել։

Լրահոս
0