00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի պաշտոնաթողությունը որքանո՞վ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխությունը չի կարող անդրադառնալ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա, և ինչու Հայաստանում իշխանափոխությունը չի կարելի մայդան համարել։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի համար

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Արևմտյան երկրների փորձագիտական շրջանակներում, և՛ ամբողջ հետխորհրդային տարածքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ նախկին ԽՍՀՄ տարածքում զանգվածային բողոքի ակցիաները, որպես կանոն, միանման են, նպատակ ունեն ապակողմնորոշել երկրի աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Որպես ծանրակշիռ ապացույց` նշվում է Վրաստանի և Ուկրաինայի օրինակը։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը պնդում է` ՀՀԿ–ն համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը ներկայացնի իրենց

Սահակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանում, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության աստիճանը գերագնահատելով, սկսեցին «հալեցնել» Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունները։ Ինչը հանգեցրեց «հնգօրյա պատերազմի», տարածքների կորստի և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման։

Ավելի վառ օրինակ է Ուկրաինան։ «Երկրորդ մայդանի» ընթացքում և դրանից հետո խաղադրույք կատարվեց Ռուսաստանի հետ կապերը կտրականապես խզելու վրա, ինչի հետևանքով ոչ միայն Մոսկվայի և Կիևի երկկողմ հարաբերությունները ճգնաժամային դարձան, այլև ամենազանգվածային առճակատումը եղավ Եվրոպայում սառը պատերազմի ավարտից հետո։

Սակայն որքանո՞վ է հիմնավորված այդ համատեքստում Հայաստանում տիրող իրավիճակի դիտարկումը։ Արդյոք բավարար հիմքեր կա՞ն վրաց-ուկրաինական սցենարի կրկնությունը կանխատեսելու համար միայն այն հիմքով, որ Երևանում ապրիլյան զանգվածային ակցիաների կազմակերպիչների շարքում երկրի «միակողմանի» (ռուսամետ) արտաքին քաղաքականության քննադատներ կան։ Եվ արդյո՞ք մենք մոտ հեռանկարում պետք է լուրջ աշխարհաքաղաքական «ուղենիշների փոփոխում» սպասենք Անդրկովկասում։

Ռուսաստան-Հայաստան. համակարգային դաշնակցություն և ոչ թե անձնական նախագիծ

2018 թվականի «թեժ ապրիլի» մասին պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չափազանց զուսպ էր։ Այս հոդվածի ձևաչափում կարիք չկա մեջբերել Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները։ Նկատենք միայն, որ դրանց լեյտմոտիվը Հայաստանում ընթացող փոփոխությունների դիտարկումն էր` որպես այդ երկրի ներքին խնդիր։ Սակայն վերոնշյալ բարդ հարցերից ամեն դեպքում խուսափել չի հաջողվի։ Դաշնակիցների միջև հարաբերությունները, որպես կանոն, կենացների դիվանագիտություն չեն, այլ օպտիմալ շահի փնտրտուք` հաճախ բարդ և հակասություններով ու բախումներով լի։

Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին հավաստիացրել է` Հայաստանի գործերին չեն խառնվելու

Սկսենք նրանից, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը այս կամ այն քաղաքական գործչի մասնավոր նախագիծը չէ։ Այն սկսվել է դեռ հետխորհրդային առաջին տարիներին, և Սերժ Սարգսյանը շարունակեց այդ ուղղությունը, որը մինչև նա հաստատել էին նրա նախորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպիսին էլ որ լինեն Հայաստանի բոլոր երեք առաջնորդների անձնական հարաբերությունները (իսկ դրանք առնվազն հեշտ չէին), այդ ուղղությունն անփոփոխ էր մնում։ Ընդ որում` որոշակի տարաձայնություններ միշտ առաջանում էին։

Սարգսյանի հրաժարականից հետո բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան ԶԼՄ-ների համար կազմակերպած իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեր երկրների միջև հարաբերությունները «շատ ու շատ կարևոր են», և «որևէ կասկած չկա, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են։ Սակայն դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան»։

Եվ այդ տարաձայնությունները 2018 թվականի ապրիլին չէ, որ առաջացել են։ Երևանն ու Մոսկվան տարբեր կերպ են նայում և նայել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, հատկապես այդ հարաբերությունների այնպիսի կողմին, ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցությունն է։ Նույն Սարգսյանը ժամանակին բազմիցս հանրորեն քննադատել է ՀԱՊԿ-ին` արցախյան հակամարտության հիմնախնդրին ոչ բավարար ուշադրություն դարձնելու և «շփման գծից» դուրս` միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցող ռազմական միջադեպերին հստակ պատասխան չտալու համար։

Հայ հասարակության մեջ շատ ակտիվ քննարկվում է Հայաստանում ռուսական խոշոր բիզնեսի արդյունավետության, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցելու շահավետության հարցերը։ Լավ կլիներ, եթե այդ հարցերը ապաքաղաքականացված լինեին և գործնական հարթության վրա դրվեին։ Սակայն դրանից առաջ պետք է ընդունել բուն խնդրի առկայությունը։ Եվ կարևոր չէ, թե ով` Փաշինյանը, թե՞ վարչապետի նոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը վաղ թե ուշ կանդրադառնան այդ հարցերին։ Երևանյան բողոքի ցույցերի առաջնորդն արդեն հայտարարել է այն մասին, որ հայկական կողմի հիմնական նպատակը ոչ թե այդ խնդիրները քննադատելն է, այլ «այդ խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելը»։ Վատ մեկնարկային դիրքորոշում չէ։

Սակայն բարեգութ պատկեր չպետք է ստեղծվի։ Պոպուլիզմին հակված լինելն ու ընդդիմախոսի նկատմամբ արագ հաղթանակ տանելուց արբելը բարդ մարտահրավերներ են, որոնք դժվար հաղթահարելի են ցանկացած քաղաքական գործչի համար։ Հատկապես այն ժամանակ, երբ բարձրագույն իշխանությունն այդքան մոտ է։

Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյանը հայաստանյան իրադարձությունները քննարկել է Բելառուսի նախագահի հետ

Այնուամենայնիվ այսօր հայկական արտաքին քաղաքական ավանդույթների արմատական վերանայման մասին չի խոսվում, ինչը, սակայն, չի նշանակում, թե Մոսկվան պետք է հանգիստ լինի «հարաբերությունների անխախտելիության» մասին խոսքերի վրա հույս դնելով և ակտիվ քայլեր չձեռնարկի դաշնակից երկրում իր դիրքերն ամրապնդելու համար:

Զանգվածային բողոքի ցույցեր. դիրքորոշման վերանայումը պարտադիր չէ

Հատուկ ուզում եմ խոսել հետխորհրդային տարածքում զանգվածային բողոքի ցույցերի մասին ընդհանուր առմամբ և մասնավորապես` հայկական դեպքի մասին։ Երբ մենք արդարացիորեն մատնացույց ենք անում Սահակաշվիլու օրոք Վրաստանում և Պորոշենկոյի օրոք Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ազդեցության ամրապնդմանը, հաճախ անտեսում ենք, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունեցել։ «Վարդերի հեղափոխությունից» դեռ չորս տարի առաջ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն խոստացավ «թակել ՆԱՏՕ-ի դռները», իսկ 2002 թվականին նրա հատուկ նշանակության զորքերը «Սովորեցրո՛ւ և զինի՛ր» ծրագրով նախապատրաստվում էին ամերիկյան համակարգողների ղեկավարության տակ։ Հետո նրանց հմտությունները փորձարկվեցին արդեն Սահակաշվիլու օրոք։ Սակայն աշխարհաքաղաքական զարգացումների և շրջադարձի համար հիմք էր ստեղծվել դեռ Միշիկոյից շատ առաջ։

Մի՞թե Ուկրաինան չէր, որ Լեոնիդ Կուչմայի ժամանակ (Վրաստանի հետ) ՎՈՒԱՄ-ի կազմակերպիչների թվում էր` որպես ՌԴ հովանու ներքո ԱՊՀ-ի և ինտեգրացիոն նախագծերի այլընտրանք։ Ոչ թե Պորոշենկոն, այլ Կուչման էր գրել «Ուկրաինան` Ռուսաստան չէ», իսկ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խոստումը Կիևը ստացել էր 2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովին, երբ նախագահը Վիկտոր Յուշչենկոն էր։ Չենք խոսում Տուզլա ցամաքաշերտի շուրջ ստեղծված վեճի, Վրաստանին զենք վաճառելու (ինչը նույնիսկ Ուկրաինայում խորհրդարանական հետաքննության պատճառ դարձավ), Բորժոմիի դեկլարացիայի և Թբիլիսի-Կիև ակտիվ արևմտամետ առանցքի կառուցման փորձերի մասին։ Այդ ամենը տեղի էր ունեցել մինչև «երկրորդ մայդանը» և մեծամասամբ կանխորոշել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ուղղությամբ ուկրաինական դրեյֆը։

Աբխազիայում իշխանությունները երկու անգամ փոխվել են զանգվածային հավաքների արդյունքում (Ալեքսանդր Անկվաբը 2014 թվականին վաղաժամկետ և առանց նոր ընտրությունների լքեց նախագահական պաշտոնը)։ Բողոքի գործողությունները կարևոր բաղկացուցիչ էին 2011 թվականի հարավօսեթական արշավի ժամանակ։ Ղրղըզստանում երկու հեղափոխություններն էլ չփրկեցին ամերիկյան ավիաբազան։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել. նա որոշել է միջամտել

Այսպիսով, ճիշտ չէ յուրաքանչյուր զանգվածային բողոքի ակցիա նույնականացնել հակառուսական տրամադրությունների հետ։ Առավել ևս, որ Հայաստանում բողոքի ցույցերի ավանդույթը մեծ պատմություն ունի։ Հետաքրքիր դետալ։ 2008 թվականին Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր, իսկ նրա դեմ հանդես էր գալիս, այդ թվում նաև որպես զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպիչ, Լևոն Տեր-Պետրոսյանը (ՀՀ առաջին նախագահը)։ Սակայն եթե Սարգսյանը զուսպ էր «հինգօրյա պատերազմի» իր գնահատականներում, ապա Տեր-Պետրոսյանը խոսեց Ռուսաստանի մասին` որպես ցեղասպանությունից օսեթ ժողովրդին փրկած պետության։

Անդրկովկասյան քաղաքականության մեջ շատ հաճախ ուղիղ կապ չկա բողոքի ցույցերի ժամանակ հնչող ելույթների և Ռուսաստանի նկատմամբ հարաբերությունների միջև, ամեն ինչ ավելի բարդ է։ Այդպես էլ Երևանում արցախյան հակամարտության վետերաններ կային ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքում։ Եվ ներքաղաքական իրավիճակում հիմնական ջրբաժանն ամենևին էլ չի անցնում Ռուսաստան-Արևմուտք գծով։

Մեր երկրների հարաբերությունների մեջ «պատմության ավարտ» չկա, այն շարունակվում է։ Եվ նրա բովանդակային կողմը մեծապես կախված է լինելու ռուս և հայ քաղաքական գործիչների աշխատանքի որակից։

Լրահոս
0