00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական նրբանցք, կամ ինչպես է Նապոլեոնի թիկնապահը հրդեհից փրկել Մոսկվայի թաղամասը

CC BY-SA 3.0 / NVO / Armyansky Lane x Sverchkov Lane, Moscow.Армянский переулок, угол Сверчкова, Москва
Армянский переулок, угол Сверчкова, Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի հայկական նրբանցքը հատուկ պատմություն ունի։ Այն, նախևառաջ, անբաժանելիորեն կապված է հայերի գործունեության հետ, իսկ երկրորդ` ռուսական մայրաքաղաքի միակ թաղամասերից մեկն է, որը չի տուժել 1812 թվականի խոշորագույն հրդեհից։ Նրա փրկության հարցում առանցքային դեր է խաղացել Նապոլեոնի թիկնապահ, ազգությամբ հայ Ռուստամ Ռազան։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Անցյալ տարվա աշնանը Metro ռուսական պարբերականը Հայկական նրբանցքը ներառել էր Մոսկվայի արտասովոր զբոսանքի երթուղիների ցանկում։ Եվ դա պատահական չէ։ Բացի թանգարաններից, թատրոններից, սրճարաններից և զվարճանքի վայրերից, այստեղ մի շարք հուշարձաններ կան, որոնք հատուկ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն ճարտարապետական, այլև պատմական առումով։

Гарик Мартиросян - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը հայտնաբերել է Մոսկվայի «ամենավտանգավոր» խաչմերուկը

Այդ նրբանցքի առանձնահատկությունն այն է, որ արդեն մի քանի հարյուրամյակ նրա պատմությունը կապված է հայ ժողովրդի հետ։ Պատմական տվյալների համաձայն` հայերն այստեղ են հաստատվել XVI դարի վերջից։ Սակայն առանձնակի դեր այս թաղամասը սկսեց խաղալ, երբ XVIII դարերի կեսերին այնտեղ հաստատվեց մեծահարուստ վաճառական Լազարյանի ընտանիքը։

Գաղտնիք չէ, որ այն տանը, որն իսկզբանե ընտանիքի կալվածատունն էր, այսօր տեղակայված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Դա, հավանաբար, միակ դեպքն է, երբ երկրի դեսպանատունը գտնվում է մի փողոցի վրա, որը կրում է նույն երկրի անունը և տեղակայված է այն տանը, որը ավելի քան երկու դար կապված է այդ երկրի ներկայացուցիչների հետ։

Ուսումնարանից մինչև դեսպանատուն. մի առանձնատան արտասովոր պատմություն

Հայկական նրբանցքի «մարգարիտի» պատմությունը սկիզբ է առել 1758 թվականին։ Հենց այդ ժամանակ Ղազար Նազարի Լազարյանը (նա, ում Եկատերինա II կայսրուհին տոհմական ազնվականություն շնորհեց) «մետաքսե» մագնատ Զախարիա Շերիմանից (Շերիմանյան) ձեռք բերեց երկհարկանի քարե շինություններով առանձնատունը։

Ավելի ուշ Ղազարի որդիները` Իվանը (Հովհաննես) և Հովակիմը այստեղ կրթական հաստատություն են հիմնում` մեծ գումար նվիրաբերելով։ Առկա շինությունների վերակառուցումն ու հիմնական շենքի շինարարությունը սկսվեց 1813 թվականին։ Իսկ մի քանի տարի անց տանը ուսումնարան բացվեց։ XIX դարում արդեն առանձնատան թևաշենքերը անցումներով միացվեցին հիմնական շենքին` սովորողների հարմարավետության համար։ Շուտով Լազարյանների ուսումնարանը գիմնազիայի կարգավիճակ ստացավ, իսկ 1848 թվականին դարձավ արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ։ Այստեղ սովորում էին գրող Իվան Տուրգենևն, ռեժիսոր Ստանիսլավսկին, պետական գործիչ Լորիս—Մելիքովը։

Кафедральный собор Армянской Апостольской Церкви в Москве - Sputnik Արմենիա
Գրիգոր Լուսավորչի մասունքները նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցուն

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լազարյան ինստիտուտը փակվում է, և գլխավոր շենքում թատերական ստուդիա է բացվում` Եվգենի Վախթանգովի ղեկավարությամբ, իսկ 1921 թվականին առանձնատունը Խորհրդային Հայաստանի «Մշակույթի տունն» է դառնում։ Մոտավորապես 30 տարի անց այն փակում են, և այստեղ է տեղափոխվում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը, որն այստեղ գործում է մինչև 1977 թվականը։ Այսօր հայտնի տան վայրում տեղակայված է Հայաստանի դեսպանատունը։

Ինչպես հայերն ու ֆրանսիացիները պաշտպանեցին նրբանցքը

Ամենազարմանալի պատմությունը, կապված հայկական նրբանցքի հետ, տեղի է ունեցել «կրակով բռնկած Մոսկվայում», երբ 1812 թվականին ֆրանսիական զորքերը` Նապոլեոնի ղեկավարությամբ, մեկ ամսով պաշարում են մայրաքաղաքը։ Թաղամասը գրեթե միակն էր, որտեղ ամենակուլ հրդեհը չէր տարածվել։ Եվ, իհարկե, հայերն էին դրա «մեղավորը»։

Նապոլեոնի անձնական թիկնապահներից մեկը հայազգի Ռուստամ Ռազան էր, որը կորսիկանցու մոտ ծառայության էր անցել դեռ Եգիպտոսում։ Նրան հաջողվել էր կայսրից հրաման ստանալ Մոսկվայի հայերի բնակության վայրում` նրբանցքի մուտքերի մոտ, զինված պահակներ կանգնեցնելու մասին։ Այդպիսով, ֆրանսիական զորքերը պաշտպանեցին հայկական նրբանցքը և մերձակա թաղամասերը կրակի ճարակ դառնալուց։

© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանում ՀՀ դեսպանատուն
Посольство Армении в РФ - Sputnik Արմենիա
Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

Բացի Լազարյանների առանձնատնից, հրդեհից փրկվեցին հայկական եկեղեցին (Крестовоздвиженская церковь) և նրա կողաշենքերը։ Դեռ Եկատերինա 2–րդն էր թույլ տվել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում հայկական վանքեր կառուցել։ 1938 թվականին եկեղեցին քանդեցին և նրա տեղը դպրոց կառուցեցին, սակայն կողաշենքերը պահպանվել են մինչ մեր օրերը։

Լրահոս
0