ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnk. Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար և մակագրել. «Էլեկտրական խաչմերուկ»։
«Սա Մոսկվայի ամենավտանգավոր խաչմերուկն է անձրևի ժամանակ… Իսկ մայրաքաղաքում այսօր տեղումներ չկան, այդ պատճառով էլ քաջաբար թափառում եմ»,- գրել է Մարտիրոսյանը։
Օգտատերերի մեկնաբանությունները չեն ուշացել, ոմանք պատկերացրել են, թե ինչ կլիներ, թե էլեկտրականությունը «խփեր» այդ փողոցի անցորդներին։
«Կարևորը, որ խաչմերուկն է էլեկտրական, ոչ թե աթոռը», «պետք է ռետինե կոշիկներով քայլել», «Գարիկ, սիրելիս, արագ հեռացիր այդտեղից», «դու ստաժով էլեկտրիկ ես»,- գրել են նրա էջի հետևորդները։