ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 22-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ:
Նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: