00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հայերն ուզում զարգացնել գիտական զբոսաշրջությունը

© Sputnik / Gohar SargsyanБюраканская астрофизическая обсерватория
Бюраканская астрофизическая обсерватория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստղագիտության օրն (Astronomy Day) ամբողջ աշխարհում տոնում են ապրիլի 21-ին։ Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության։ Այսօր երիտասարդության շրջանում հետաքրքրության աճ է նկատվում գիտական գործունեության նկատմամբ, կարծում է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին կից նոր համալիր կենտրոն են ուզում կառուցել։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։

Համապատասխան նախագիծն ուսումնասիրության համար արդեն ուղարկվել է կառավարություն, և, ցավոք, դեռ վաղ է խոսել իրականացման ժամկետի մասին։

«Ֆինանսավորում դեռ չկա։ Ամենայն հավանականությամբ, մենք շինարարությունը սեփական միջոցներով կսկսենք, սակայն դժվարանում եմ պատասխանել` երբ հնարավոր կլինի համալիրը շահագործման հանձնել։ Դա շատ տարբեր գործոններից է կախված», — ասաց նա։

Բոլորը` փոքրից մեծ, հետաքրքրված են աստղադիտարանով, քանի որ գիտական հաստատության աշխատակիցները պատրաստ են էքսկուրսիաներ անցկացնել այցելուների` ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների բնակիչների համար։

Աստղադիտարանը, ինչպես նշեց Հարությունյանը, միշտ գտնվում է դպրոցականների և ուսանողների ուշադրության կենտրոնում, նրանք աստղերն ու մոլորակները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են աստղադիտակների օգնությամբ։ Եվ այս կապակցությամբ տրամաբանական կլիներ կենտրոն բացել հատուկ այցելուների համար` զարգացնելով գիտական զբոսաշրջությունը։

Космический корабль Звезда. Архивное фото - Sputnik Արմենիա
Հայ մասնագետները կմաքրեն տիեզերքի աղբը

«Իհարկե, շատ բան կախված է աշխատավարձից, և մենք 35-55 տարեկան մասնագետների պակաս ունենք, սակայն երիտասարդությունն այսօր հետաքրքրված է գիտությամբ, և կեցցեն նրանք։ Իսկ նրանք, ովքեր 60-ն անց են, հույս ունեմ, աստղաֆիզիկոսների սերունդներ կթողնեն», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Խոսելով աստղադիտարանի ձեռքբերումների մասին` Հարությունյանը նշեց, որ այսօր բավական ակտիվորեն զարգանում է ռուսական կողմի հետ համագործակցությունը։ Հայ մասնագետներն ուսումնասիրում են երկրի շուրջ պտտվող օբյեկտները։

Աստղագիտության օրվա (Astronomy Day) մեկնարկը տրվեց 1973 թվականին Կալիֆոռնիայում։ Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ասոցիացիայի նախագահ Դուգ Բերգերը (Doug Berger) որոշել է, որ պետք է չէ մարդկանց համոզել մեծ տարածություններ անցնել հայտնի աստղադիտարաններ այցելելու համար, փոխարենը պետք է հասանելի հեռադիտակներ տեղադրել բազմամարդ վայրերում` փողոցներում, առևտրի կենտրոններում, պուրակներում։

Լրահոս
0