00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրուշոյի գրառումը բորբոքել է մարդկանց. հիշել են Ռոբերտ Քոչարյանի հարս լինելը

© Из личного архива СирушоПевица Сирушо в Бостоне
Певица Сирушо в Бостоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգչուհին Երևանում անցկացվող իրադարձությունների վերաբերյալ գրառում է հրապարակել, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքից լուսանկար է հրապարակել։

«Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Առաջին հայացքից չեզոք գրառումն ավելի քան չորս հարյուր մեկնաբանության պատճառ է դարձել և ավելի քան 19 հազար «հավանության» արժանացել։

Ոմանք համարել են, որ Սիրուշոն այս գրառմամբ աջակցում է հանրահավաքի մասնակիցներին, մյուսները նշել են, որ նա «թոզ է փչում» մարդկանց աչքերին, հիշել են` ով է նրա ամուսնու հայրը (Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան. խմբ.)։ Շատերն էլ պաշտպանել են երգչուհուն` նշելով, որ նա իսկական հայրենասեր է և տեղին չէ հիշել Քոչարյանի հարս լինելը։

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։

Լրահոս
0