00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոլիվուդի հայ «հրեշը», կամ ինչպես Էնդի Սերքիսը վերածվեց Գոլումի

Բաժանորդագրվել
Էնդի Սերքիսի դերասանական աշխատանքները խթան են դարձել կինոարվեստի մասնագետների և իրենց մասնագետ համարող հանդիսատեսի համար. նրա օրինակով թեժ բանավեճեր ծավալվեցին այն մասին, թե որտեղ է ավարտվում դերասանի «կենդանի» խաղն ու սկսում համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելու արվեստը։ Սերքիսը, հավանաբար, գիտի պատասխանը, սակայն իր գիտելիքներով չի կիսվում։

Բաղդադից Լոնդոն տեղափոխվելուց առաջ Էնդի Սերքիսի հայրը Սարգսյան ազգանունն էր կրում, հետագայում նա կրճատեց ազգանունը, որպեսզի Բրիտանիայում այն կարողանան հեշտությամբ արտասանել։ Մայրը` անգլուհի էր, այդ պատճառով էլ որպես բնակության վայր ընտրել էին Լոնդոնը։

Художник Григор Ханджян работает над очередной картиной в своей мастерской. - Sputnik Արմենիա
Գրիգոր Խանջյան. Ստալինի փոխարեն նկարեց արգելված Ստեփան Շահումյանին, և նրան ներեցին

Էնդին ծնվեց Լոնդոնում 1964 թվականի ապրիլի 20-ին։ Հայրը բժիշկ էր, դրա համար էլ որոշեց, որ վատ չէր լինի եթե որդին էլ բժիշկ դառնար։ Որդին կտրականապես մերժեց, նա ցանկանում էր նկարել և նախընտրեց դիզայների և թատրոնի ու կինոյի բեմանկարչի մասնագիտությունը։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա Լանքասթերի համալսարան ընդունվեց, որտեղ որպես ֆակուլտատիվ առարկա ընտրեց թատերական արվեստը` մտադրություն ունենալով սկզբում թատերական ներկայացումների և ֆիլմերի աֆիշներ նկարել սովորել։

Իսկ երբ մտադրվեց թատերական ֆակուլտետ տեղափոխվել, ամեն ինչ ինքնստինքյան ստացվեց։ Այդ ժամանակվանից նա մոտ վեց տասնյակ դեր մարմնավորեց կինոյում, թատերական դերերը ստվերում մնացին, դրանց մասին հիշում է միայն Էնդին։ Իսկ համաշխարհային ճանաչում նրան բերեց «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, և իհարկե, հոբիթների մասին պատմող եռապատման մեջ մարմնավորած Գոլումի դերը։

Motion capture-ը կերպարների և օբյեկտների անիմացիայի մեթոդ է, անգլերենից թարգմանաբար այն նշանակում է «շարժի գրավում»։ Հենց այդ մեթոդն է օգտագործվել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումի կերպարի ստեղծման համար։ Նիհարակազմ և չափազանց շարժուն Գոլումի դերը մարմնավորեց Էնդի Սերքիսը։

Ի սկզբանե մտադիր էին դերասանին հրավիրել միայն այդ դերը հնչյունավորելու համար, չէ՞ որ կերպարը զուտ համակարգչային է։ «Ինձ զանգահարեց գործակալս, և ասաց, որ հրավիրում են ֆիլմում համակարգչային կերպարի հնչյունավորել, ինչը երեք շաբաթ պետք է տևեր։ Ինձ անհետաքրքիր թվաց դա, ես դերասան եմ, խաղալ եմ ուզում, այդ ֆիլմում տասնյակ հետաքրքիր դերեր պետք է լինեն։ Սակայն երբ ես ընթերցեցի Թոլքիենի գիրքը, պարզապես ցնցված էի։ Չէ՞ որ այն ամբողջ պատմության մեջ լավագույն կերպարներից մեկն է։ Ես անմիջապես համաձայնեցի», — հետագայում պատմել է Էնդին։

Ինչ երեք շաբաթ` նկարահանումների համար 1,5 տարի պահանջվեց, և այդ ընթացքում Էնդին ապրեց Նոր Զելանդիայում` մշակելով և կերտելով իր Գոլումին, ուսումնասիրելով տեսարանները, ճիշտ շարժումներ և ինտոնացիաներ ընտրելով։ Նա այնքան ապշեցրեց ռեժիսորներին և մասնագետներին, որ նրանք լրջորեն փոխեցին նախնական պլանը` փորձելով Գոլումին առավելագույնս դերասանի նման կերտել։

Եվ ով կասի, որ սա ստեղծագործական աշխատանք չէ։ Յուրաքանչյուր օր Սերքիսը հատուկ սարքերով այնպիսի զգեստ էր հագնում, դերասանի մարմնի յուրաքանչյուր շարժմանը հետևում էր այն ժամանակվա համար ամենաարդիական համակարգչային ծրագիրը` նրա շարժումները 3D-մոդելի վերածելով։ Հավանաբար Գոլումին դժվար էր խաղալ անձամբ առանց որևէ էլեկտրոնային մոդելավորման։

Художник-резчик по камню Грачья Степанян и главный архитектор города Еревана, лауреат Государственной премии СССР Джим Торосян - Sputnik Արմենիա
Ջիմ Թորոսյանի հանճարը. նա նոր կառույցների համար հին շինությունները չէր քանդում

Հնչյունավորումը ևս բարդ էր։ Ասում են Սերքիսն այդ 1,5 տարվա ընթացքում մեծ քանակությամբ մեղրով, լիմոնով և կոճապղպեղով պատրաստած խառնուրդ էր խմում, որպեսզի ստանա կերպարի բացառիկ ձայնը` խռպոտ և ցածր և կարողանա պահպանել այն։ Թռչկոտելը, պտտվելը և տարբեր հնարքներ անելը ևս հեշտ չէր, և Սերքիսից լուրջ մարզական պատրաստվածություն էր պահնաջում։

Իսկ երբ ֆիլմն էկրան բարձրացավ, բոլորը միաձայն ասացին, որ Սերքիսն «Օսկարի» է արժանի։ Կինոակադեմիան, սակայն, բոլորին դեմ դուրս եկավ` հայտարարելով, որ Գոլումի համար պարգևատրելը կհակասեր անվանակարգերի սկզբունքին, դերասանը պետք է անձամբ էկրանին երևա, այլ ոչ թե համակարգչային գրաֆիկայի պատկերմամբ։

Էնդիին դա չշփոթեցրեց` նա ամեն դեպքում համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, իսկ խոշոր մրցանակ ստացավ 2005 թվականին «Կապիկների մոլորակի լուսաբացը» ֆիլմում Կեսարի կերպարը հնչյունավորելու համար։ Նա BTVA մրցանակ ստացավ`, կադրից դուրս հնչող ձայն անվանակարգում։

Այդ ամենը նրան հարստացրեց, ինչին նա անկասկած արժանի էր։

Լրահոս
0