ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը հաղթանակ տարավ: 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցչին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պարտություն կրեցին 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 6 ներկայացուցիչներ: Նրանք են` 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան:
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով, 9 տղա և 1 աղջիկ. Այսպիսին է երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան, 51 կգ քաշային Կարինե Սարգսյան: