ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իտալիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների առաջնության մարտերի առաջին օրվա ընթացքում հայ բռնցքամարտիկները երեք հաղթանակ են գրանցել։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում նախօրեին մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ են գրանցել:
64 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Սլովակիայի ներկայացուցչին: 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է բոսնիացի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկին:
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով, 9 տղա և 1 աղջիկ. Այսպիսին է երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան, 51 կգ քաշային Կարինե Սարգսյան: