00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ–ում կպատմեմ ` ինչպես են մորս ծննդյան օրը Բաքվում հարձակվել ինձ վրա. բլոգեր Լապշին

© Sputnik / Виктор ТолочкоБлогер Александр Лапшин в зале суда
Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի պաշտոնական իշխանությունները կոռուպցիոն սխեմաներ են մշակում ՄԻԵԴ–ի համար։ Այդպես է կարծում Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացրած Լապշինը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը զգալի միջոցներ է ծախսում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ պայքարող լոբբի ստեղծելու համար։ Այս մասին ասաց հենց ինքը` բլոգերը, Երևանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Երեք օրից Ստրասբուրգ եմ մեկնում։ Այնտեղ ելույթ եմ ունենալու ԵԽԽՎ–ում` Ադրբեջանի` մարդու իրավունքները խախտելու թեմայով։ Մի քանի ամիս առաջ եմ հայց ներկայացրել, այն ընդունվել է, դրա քննությունը մեկ-երկու տարի կտևի», – ասաց Լապշինը։

Российско-израильский блогер Александр Лапшин в Ереване - Sputnik Արմենիա
«Բաքուն ցնծում է». ինչո՞վ է զբաղվում Լապշինը Երևանում

Նա հայտնեց, որ հայցով մեղադրում է Ադրբեջանին մարդու իրավունքները խախտելու, մահափորձ անելու, ապօրինի կերպով իրեն ազատազրկելու համար։

Այնտեղ բլոգերը կպատմի միայնակ խուցում յոթ ամիս իրեն պահվելու, ծաղրանքների, նաև այն մասին, ինչպես են իր մոր ծննդյան օրը հարձակվել իր վրա, կոտրել ատամները, կողերը, անգիտակից վիճակում կախել են, որպեսի հետո ասեն, որ կախվել է։

«Ես շատ լավ գիտակցում եմ, որ նրանք հետևում են ասածներիս ու գրածներիս։ Նրանք մտածելու են` ինչպես արձագանքել իմ խոսքերին։ Կարծում եմ` որքան ավելի շատ միջոց ծախսեն ինձ վրա, այնքան ավելի քիչ կծախսվի զենքի վրա», –ասաց Լապշինը։

Նրա խոսքով` Ադրբեջանն աշխատում է Եվրոպական միությունում որոշակի լոբբի ստեղծելու ուղղությամբ, որպեսզի խափանի իր մասնակցությունը գիտաժողովներին, որոնք պետք է կայանան այնտեղ ու Ամերիկայում։

Հնարավոր է, նրանք ուզում են ՄԻԵԴ–ի նկատմամբ կոռուպցիոն սխեմա մշակել։ Լապշինը կարծում է` ադրբեջանցիները զբաղվում են դրանով, սակայն նա հույս ունի խափանել նրանց ծրագրերը։

Լապշինը հիշեցրեց, որ նա օրինական ճանապարհով է Բաքու գնացել` ուկրաինական անձնագրով։

«Ես հայտնվեցի դաժան տոտալիտար պետությունում, որը կառավարում են կլանները, որոնք իրար կոկորդ են կրծում նավթի համար` փորձելով միմյանց հեռու պահել իշխանությունից։ Ես հասկանում էին, որ ինձ ուզում են օգտագործել ներքին պայքարի ու Իլհամ Ալիևի` ավելի վաղ տատանված իմիջի բարձրացման համար։ Ալիևն ուզում էր ցույց տալ, որ կարող է չհարգել Ռուսաստանի, Իսրայելի ու ԵՄ–ի կարծիքը», – նշեց Լապշինը։

Сергей Новиков - Sputnik Արմենիա
Լապշինի հետքերով. Ռուսաստանցի բլոգերը անցնում է Ադրբեջանի «սև ցուցակ»

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լապշինը Երևան է եկել «In Tour Expo» ու «SportWay» զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու համար, նաև պատմելու` ինչպես լինել ազատ, ինչպես ճանապարհորդել աշխարհով մեկ, էժան տոմսեր գնել և այլն։

Այս անգամ Լապշինը չի նախատեսում Արցախ այցելել։

Լրահոս
0