ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. U-3523 գերմանական սուզանավը, որով իբր թե փախչել է Երրորդ Ռայխի վերնախավը, գտել են Սկագերակ նեղուցի հատակին` Դանիայի ափերի մոտ։
Տարածված վարկածներից մեկի համաձայն` 1945 թվականի մայիսի 6–ին B24 Liberator բրիտանական ռմբակոծիչը խորտակել է սուզանավը, սակայն մինչ այժմ նավի ոչ մի բեկոր չէր հայտնաբերվել։ Այս պատմությունը հիմք է հանդիսացել ենթադրությունների համար, որ ֆաշիստական Գերմանիային բարձրագույն ղեկավարությունը հենց այդ նավով է փախել երկրից։
Ծովային թանգարանի մասնագետները հայտնել են, որ սուզանավը 123 մետր խորության վրա էր` գրեթե նույն այն վայրում, որը 1945 թվականին նշել էր բրիտանական ՌՕՈՒ–ն։
Թանգարանի տնօրեն Գերտ Նորման Անդերսոնը պարզաբանել է, որ U-3523–ը Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ գերմանացիների կառուցած ամենաժամանակակից սուզանավն էր։