ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ին Երևանում ընթացող հանրահավաքներն ու երթերն անց են կացվում առանց իրազեկման։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը` նշելով. «իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել»։
Ինչ վերաբերում է նախորդ օրերին, քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան են որոշումներ։
Բայց հավաքն ու երթն անցկացվել են ոչ այն վայրերում, որոնք նշված են եղել իրազեկումների մեջ։
Հիշեցնենք` ԱԺ »Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու Երևանում հանրահավաքներ է անցկացնում ապրիլի 13-ից սկսած ։