ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ստերլիտամակի №1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանը փորձել է հրդեհել 9-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններին։
Հաղորդագրության համաձայն` նա հարձակվել է աղջիկներից մեկի և ուսուցչի վրա` փորձելով հրդեհել դասարանը։ Հետո ինքնասպանության փորձ է արել։
Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ աշակերտուհիներից մեկը փրկվելու համար նետվել է պատուհանից և վնասվածքներ է ստացել։ Ուսուցիչն էլ վնասվածքներ է ստացել դանակի հարվածներից։ Հարձակվող դպրոցականը փորձել է դանակով կտրել իր կոկորդը։