00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

© Photo : press office of the MD of AzerbaijanШирокомасштабные военные учения Азербайджанских ВС
Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասում Բաքվի ռազմական ակտիվությունը հիմնավորված չէ և անհամաչափ է արտաքին սպառնալիքներին։ Այն կարող է հանգեցնել տարծաշրջանային կայունության խախտման, որը ձեռք է բերվել մեծ ջանքերով, կարծում է ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Sputnik-ի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո

Ադրբեջանում մարտի 12-17-ը տեղի են ունենում մասշտաբային բանակային զրոավարժություններ, որոնք ղեկավարում է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Դրանց մասնակցում են մոտ 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 1000 հրթիռային-հրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև 50 միավոր բանակային և ճակատային ավիացիան։

Թույլ տանք մեզ կասկածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած հրթռիային-հրետանային սարքավորումների քանակի վրա (Global Firepower-ի տվյալներով` երկիրը երկու անգամ քիչ ունի նման սարքեր), բայց զորավարժությունների մասշտաբը, իսկապես, տպավորիչ է։

Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա
Ձեր տանկերը մեր տանկերին վնաս չեն. Արցախում զորավարժանքներ են

Զորավարժությունները տեղի են ունենում հարթավայրում և լեռներում` բարդ պայմաններում։ Ադրբեջանական զորքերը, զորավարժությունների լեգենդի համաձայն, հետ են մղում պայմանական հակառակորդի հարձակումը, հակահարվածներ հասցնում` անցնելով լայնածավալ հակագրոհի։ Զորավարժարաններում անցկացվում են մարտական հրաձգություններ` օգտագործելով սպառազինությունների նոր համակարգեր։

Ի՞նչ սպառնալիքների է պատասխանում և հարևաններից ու՞մ է հասցեագրված այդ վեցօրյա «սուսերով պարը»։


Հայտարարություն մտադրությունների մասին

Անցած շաբաթ տեղի է ունեցել Վրաստանի ռազմական պատվիրակության պաշտոնական և բարեկամական այցը Բաքու` պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ։ Ստորագրվել է 2018թ-ին երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր։ Հատուկ նշվել է, որ ռազմակավարական գործընկերությունը և ռազմական համագործակցությունը գտնվում են բարձր մակարդակում` և՛ երկողմանի, և՛ ՆԱՏՕ-ի շրջանակում, և՛ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափում։

Исикли Тосун Баба - Sputnik Արմենիա
Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

Ադրբեջանական բանակի ներկայացուցիչները զուգահեռ մասնակցում են ադրբեջանա-թուրք-վրացական համատեղ գումարտակային զորավարժությունների պլանավորմանը Թուրքիայի Էրզրում քաղաքում և մտադիր են կատարելագործվել թուրքական Իզմիր քաղաքում օդային գործողություններ անցկացնելու մեջ։
Քանի որ Վրաստանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը բավական հաջող է զարգանում, ադրբեջանական բանակի մասշտաբային զորավարժությունները կարող են հասցեագրվել միայն Հայաստանին, Ռուսաստանին կամ Իրանին։ Ադրբեջանական զրահատեխնիկայի համար այլ հարակից երկրներ քարտեզի վրա չկան։ Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած աղմկահարույց հայտարարությունը` «Երևանը մեր պատմական երկիրն է», օղակը սեղմվում է, զորավարժությունները լիովին ընկնում են «պատմական արդարությունը վերականգնելու» հունը, և միակ թիրախը մնում է Հայաստանը։

Անկեղծ ասած` Բաքվում կարող են միայն երազել Երևանը գրավելու մասին։ Հայկական բանակը երկու տարում զգալիորեն նորացրել է իր սպառազինությունների կազմը։ Նա ստացել է աշխարհում նմանը չունեցող «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր կրականետ համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակրգեր, «Իգլա-Ս» զենիթային հրթիռային համալիրներ, ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ և այլն։

Президент Серж Саргсян отправился с рабочим визитом в Нагорно-Карабахскую Республику - Sputnik Արմենիա
Փնտրվում են ադրբեջանցիների զորավարժություններից վախեցած հայեր

2018թ.-ին ռազմական ծախսերը կավելանան 17,6 տոկոսով (մինչև 518 միլիոն դոլար) և 2020թ-ին կհասնեն 600 միլիոն դոլարի։ Եվ այս դեպքում՝ նույնիսկ հաշվի չառնելով Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հնարավորությունները։ Ուստի Ադրբեջանը նպատակահարմար է գտնում ամրապնդել տարածաշրջանային կայունությունն այլ մեթոդներով։

Բաքվի ներուժը

Ադրբեջանը բավական փոքր տարածքով երկիր է (86,6 հազար քկմ, աշխարհում 112-րդն է), բնակչությունը կազմում է 10 միլիոն մարդ (91-րդ տեղն է աշխարհում), ռազմական հզորության միջազգային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը բանակը համարում է երկրի նեցուկը։ Այստեղից էլ դրա նկատմամբ հատուկ ուշադրությունըև 3,3 մլրդ դոլար կազմող զգալի պաշտպանական բյուջեն։

Բաց աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի գործող կազմում ներառված է շուրջ 67 հազար մարդ, այդ թվում ցամաքային զորքերում` 56 հազար, ռազմաօդային ուժերում` 8 հազար, ռազմածովային ուժերում` 2 հազար։ Բանակը և նավատորմը մշտապես արդիականացվում և վերասպառազինվում է։

Բաքուն ակտիվորեն ընդլայնում է ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ միայն Անկարայի և Թբիլիսիի, այլ նաև Մինսկի հետ։ Մնում է հուսալ, որ ադրբեջանական զորքերի զորավարժությունները նախատեսված են հայրենասեր ընտրազանգվածի համար. Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են ապրիլի 11-ին։ Եվ մայիսին ռազմամոլության աստիճանը Բաքվում կնվազի։

 

Լրահոս
0