ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Վանաձորի պետական բժշկական քոլեջում ավազակային հարձակում է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին, ժամը 01։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ զինված դանակով և ատրճանակով, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել Վանաձորի պետական բժշկական քոլեջի վարչական շենք։
Նրանք այնտեղ կապել են գիշերային պահակ՝ 83-ամյա Լենդրուշ Գ.-ին, որից հետո կոտրել են ֆիզիկական պատրաստվածության ղեկավարի, զինղեկի, ռազմագիտության, հաշվապահության և տնօրենի աշխատասենյակի դռները, տակնուվրա արել այն և գողացել ընդամենը 400 դրամ։
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։