00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաղը Երևանում տրանսպորտային կոլապս ստեղծել

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян во время акции "Мой Шаг" (13 апреля 2018). Площадь Свободы, Ереван
Никол Пашинян во время акции Мой Шаг (13 апреля 2018). Площадь Свободы, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մի կին ընդհատեց Նիկոլ Փաշինյանին և հնազանդության կոչ արեց։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում այս պահին ընթացող հանրահավաքին «Ելք» խմբակցության պատգամավոր, բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց գործողությունների առաջին փուլն ավարտվեց, իսկ արդյունքն այն է, որ համատարած համակրանք կա ՀՀ քաղաքացիների կողմից:

Акция протеста на пл. Франции в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանն Ադրբեջան չէ. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի գործողությունների մասին

«Մեր խնդիրն է վերածել համակրանքը կոնկրետ քաղաքական գործողությունների: Ես հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացնեն քաղաքացիները: Պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ: Դրանք պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքն ընդհատվեց մի կին։ Նա դուրս եկավ հարթակ ու ասաց, որ 700 միլիոն գումար է տալիս, բայց խնդրում է չսկսել, որովհետև մարդու կյանքը ամենից թանկն է: Կնոջը հեռացրին հարթակից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսվում է քաղաքացիական անհնազանդությունների շարք։ Վաղվա քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, որը պետք է վերածվի տրասնպորտային կոլապսի, կմեկնարկի առավոտյան 8։15–ին։

Նախ պետք է արգելափակել Երևանի կամուրջները։

Захват оппозиционерами Дома Радио - Sputnik Արմենիա
Խաղաղ հավաք չի նշանակում ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»

«Խոսքը Դավիթաշեն, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է: Այն քաղաքացիները, ովքեր այդ կամուրջով երթևեկում են, նրանք պարզապես վթարայինները միացնում են, դռները փակում են ու ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով, դեպի Բաղրամյան: Ճանապարհին ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա առաջարկեց վաղը երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չուղարկել, իսկ ճանապարհները փակելու արդյունքում մարդիկ չեն կարողանա նաև աշխատանքի գնալ ու կմիանան իրենց պայքարին։

Պատգամավորը հավելեց, որ մետրոյի աշխատանքն էլ պետք է արգելափակել. «Մետրոյի ուղևորները դուրս են գալիս ու ոտքով գալիս են Բաղրամյան: Այս ընթացքում ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ: Բոլորին իրազեկեք, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ–ի մոտ»։

Նա հորդորեց պառկել մետրոյի դռների մոտ, ավտոբուսների, տրոլեյբուսների դիմաց։ Ուսանողներին նա խորհուրդ տվեց դասադուլ անել և միանա բողոքի ակցիային։

Լրահոս
0