00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Ջիգարխանյանին հունից հանել է Առաջին ալիքի թոք–շոուն

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ նրա մոտ են փորձել ներխուժել Առաջին ալիքի աշխատակիցները։ Դերասանի բնակարանը շուրջօրյա հսկողության տակ է, իսկ դերասանի կողքին հերթապահում է բուժքույրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է նրա նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ հերթական թոք-շոուն դիտելուց հետո։ Dni.ru պարբերականի հետ զրույցում այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Այնպես է ստացվել, որ Արմեն Բորիսովիչը «Թող խոսեն» ("Пусть говорят") հաղորդման երկու թողարկում է դիտել։ Նա սկզբում ասաց, որ տեսածը ստոր է և գռեհիկ, որ այդ մարդկանց հետ որևէ ընդհանուր բան ունենալ չի ցանկանում։ Փորձում էի ինչ-որ կերպ շեղել, սակայն խոր վիրավորանքը հանգիստ չէր տալիս», — ասել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով` ցանկացած նորմալ մարդու համար դժվար կլիներ հաղթահարել այդպիսի մղձավանջը, երբ անառողջ մարդկանց մի խումբ փորձում է խառնվել անձնական կյանքին, սուտ փաստեր է քննարկում և ի ցույց դնում ամբողջ աշխարհին։ Ջիգարխանյանը շատ վիրավորված էր։

Армен Борисович Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը պահանջել է Մալախովից ձայնը կտրել ու իր անունն այլևս չարտաբերել

«Անկախ Արմեն Բորիսովիչի ուժեղ բնավորությունից և կամքի ուժից, այս ամենը չէր կարող չանդրադառնալ նրա առողջության վրա։ Նրա շաքարը կտրուկ բարձրացել է, այնուհետև ճնշումը։ Բժիշկները ստիպված կաթիլային էին նշանակել և խորհուրդ տվել, որ հանգիստ մնա, բայց հոգեբանական վիճակը, ցավոք, դեղահաբերով բուժել հնարավոր չէ։ Արմեն Բորիսովիչին հետևող բժիշկը խստիվ արգելել է նրան սուր էմոցիոնալ սթրեսների ենթարկվել», — ասել է ընկերը։

Սողոմոնյանը նշել է, որ դիմել է Առաջին ալիքի ղեկավարությանը, փորձել է աղմուկ բարձրացնել, սակայն ամեն ինչ անիմաստ է. թեման վարկանիշ է ապահովում, նկարահանելու են։

«Ո՛չ անձը, ո՛չ նրա արժանիքները, ո՛չ տարիքը և ո՛չ էլ առողջական վիճակը նրանց չի կանգնեցնի։ Ցավոք, մենք օրենքներ չունենք, որոնք թույլ կտային դադարեցնել անձնական կյանք մտնելու անպարկեշտ միջամտությունը», — եզրահանգել է Սողոմոնյանը։

Պարբերականը հայտնում է նաև, որ ապրիլի 11-ին Առաջին ալիքի աշխատակիցները փորձել են ներխուժել Ջիգարխանյանի մոտ և ցանկացած գնով հարցազրույց վերցնել։ Դրանից հետո բնակարանը սկսել են 24 ժամ հսկել անվտանգության աշխատակիցները, իսկ դերասանի մոտ էլ բուժքույրն է հերթապահում։

Ավելի վաղ Ջիգարխանյանն Անդրեյ Մալախովին արգելել էր հիշատակել իր անունը։ Նա նամակով դիմել էր «Ռոսիա» հեռուստաընկերությանը։ Առաջին հերթին, խոսքը Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ շոուի մասին է։

Ինչպես պնդում է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շահերի նախկին պաշտպան Էլինա Մազուրը, Ջիգարխանյանը կարծում է, որ Մալախովը պայմանավորվել է Վիտալինայի հետ և փորձում է արդարացնել նրան։ Այդ պատճառով դերասանը պահանջում է դադարեցնել իր մասին ցանկացած սյուժեի ցուցադրում և իր պատկերը ցույց չտալ եթերում։

Այս տարվա հունվարի 31-ին Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուրի դարձավ, ինչն առանձնապես չի ուրախացրել նրա նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0