ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ և 70 հազար 700 եվրո:
Մինչդեռ նա 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ, 66 հազար 800 եվրո: Իսկ 2015-ին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց:
Թերթը նշում է` որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որը կազմում է մոտ 1 մլն դրամ: «Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռևս հայտնի չէ»,- նշված է հոդվածում: