00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երրորդ համաշխարհայինի վտանգ. Ռուսաստանն ինչպես կարող է հակազդել ամերիկացիներին

© Sputnik / Mikhail AlaeddinВоенная техника сирийской армии во время наступления к востоку от города Дейр-эз-Зор в районе кладбищ
Военная техника сирийской армии во время наступления к востоку от города Дейр-эз-Зор в районе кладбищ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը բավականաչափ ուժեր ունի Սիրիայում ամերիկացիներին մի շարք տհաճություններ պատճառելու համար։ Դրանք և՛ Х-35 ավիացիոն հրթիռներն են, և՛ ափամերձ հականավային համալիրները, և՛ այլ միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ սրվել է, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վճռականություն են ցուցաբերում Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, իսկ ամերիկյան երկու ականակիրները` Donald Cook-ը և Porter-ը, արդեն հասել են արաբական հանրապետության ափեր։

Заседание совета безопасности ООН - Sputnik Արմենիա
Ինչի՞ կարող է հանգեցնել ԱՄՆ–ի և Ռուսաստանի առճակատումը

Իրավիճակը հիշեցնում է մեկ տարվա վաղեմություն ունեցող պատմությունը, երբ ամերիկյան ականակրից ավելի քան 50 «Տոմահավկ» թևավոր հրթիռներ էին արձակվել Շայրաթ ավիաբազայի ուղղությամբ։ Սակայն այսօր ամերիկյան ղեկավարությունը քննարկում է ավելի զանգվածային գործողություններ իրականացնելու հնարավորությունը, ի տարբերություն անցյալ տարվա մեկ անգամվա հարձակման։ Ռուսաստանն իր հերթին բազմիցս զգուշացրել է ամերիկացիների համար «ծանր հետևանքների» մասին Սիրիայի դեմ ռազմական արկածախնդրություն դրսևորելու դեպքում։

Տարբեր փորձագետներ և քաղաքական գործիչներ սկսել են խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական հակամարտության սպառնալիքի մասին` հաշվի առնելով, որ Սիրիայում ռուսական ավիախումբ է տեղակայված, մի շարք հրահանգիչներ են ներկա, իսկ Հմեյմիմ ավիակայանում С-400 համալիրներ և մի շարք ՀՕՊ-ՀՀՊ համակարգեր կան։ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել նաև այն մասին, որ ամերիկյան հարվածներից պաշտպանվելու նպատակով սիրիական ՌՕՈՒ-ն զանգվածային կերպով տեղափոխվում է ռուսական ավիակայանի «հովանոցի» տակ` հաշվի առնելով այն, որ ամերիկացիները ռուսական կայանին հարված չեն հասցնի։

Մշակվում է նաև Մոսկվայի կողմից պատասխան հարված հասցնելու վարկածը, եթե ամերիկացիների գործողությունների հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ տուժեն։ Այս կապակցությամբ մենք փորձել ենք դիտորդների օգնությամբ պարզել, թե Սիրիայում Ռուսաստանի ռազմական հնարավորությունները որքանով են թույլ տալիս արդյունավետ հակազդել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային. «Նրանք հաճելի են, նոր և «խելացի»»

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով` հաշվի առնելով Ամերիկայի ղեկավարության` վերջին օրերի հռետորությունը, հարվածներ հասցնելը բավականին իրատեսական է թվում։ Նրա խոսքով` երկու վերոնշյալ ականակիրների ռազմապաշարը 100 հատ «Տոմահավկ» տեսակի հրթիռներ կազմում, ինչը փոքր զինանոց չէ։

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Ներսիսյանը կարծում է, որ նման թևավոր հրթիռների զանգվածային հարվածներից շատ դժվար է պաշտպանվել ՀՕՊ-ՀՀՊ միջոցների օգնությամբ։ Իհարկե, «Հմեյմիմ» ավիակայանում ՀՕՊ բավական խիտ համակարգերի առկայությունը հաշվի առնելով` կարելի է հուսալ, որ արձակված հրթիռների մեծ մասը կչեզոքացվի։ Սակայն ռուսական ավիակայանից հեռու տեղակայված սիրիական օբյեկտները «Հմեյմիմի» ՀՕՊ միջոցները պաշտպանել չեն կարող զուտ տեխնիկական առումով։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հավանական ագրեսիային Ռուսաստանի քաղաքական ղեկավարության արձագանքին, ապա Ներսիսյանի կարծիքով, ԱԳՆ ներկայացուցիչների վերջին հայտարարությունը անորոշ իրավիճակ է ստեղծում կապված նրա հետ, թե ի վերջո Մոսկվան ինչ է ձեռնարկելու։

«Սկզբում ասվում էր, որ Ռուսաստանը հարված կհասցնի այն ուժերին և միջոցներին, որոնք գրոհում են սիրիական տարածքը։ Որոշ ժամանակ անց Մոսկվան փոքր-ինչ «լղոզեց» հռետորությունը` հայտարարելով, որ պատասխան միջոցներ կլինեն, եթե Ռուսաստանի քաղաքացիներ տուժեն։ Ինձ թվում է, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պետք է որոշակի «կարմիր գծեր» սահմանի ամերիկացիների համար, որոնցից այն կողմ արդեն հատուցման միջոցներ կձեռնարկվեն, լինի դա հարված ամերիկյան նավերի կամ ամերիկյան զինվորականների ուղղությամբ Սիրիայում», — կարծում է փորձագետը։

Ներսիսյանը կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայում բավականին ուժեր ու միջոցներ ունի ամերիկացիներին մի շարք անախորժություններ պատճառելու համար։ «Հմեյմիմ» ավիակայանում կարող են Х-35 հականավային հրթիռներ լինել, որոնք խոցման արդյունավետ միջոցներ են և կարող են տեղադրված լինել Սիրիայում գտնվող ռուսական բոլոր ինքնաթիռների վրա։

Միջերկրական ծովի տարածքում կարող են նաև ռուսական սուզանավեր լինել հականավային հրթիռներով, բացի այդ, Տարտուսի ռազմածովային կայանում կան ափամերձ հականավային համալիրներ։ Կարելի է նաև Մոզդոկից հականավային ավիացիա բերել, օրինակ` հրթիռներով Տու-22М3։

Նրա կարծիքով` սակայն, այս ամենը վարկածների և ենթադրությունների մակարդակում է, քանի որ սիրիական թատրոնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմ։

Լրահոս
0