ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։
Ըստ կայքի` ոստիկաններն ու քննիչները պատշգամբի մոտ աթոռ են հայտնաբերել, որի վրա բարձրանալով՝ կինն ինքնասպան է եղել։
Շենքը 9 հարկանի է։