ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա փաստաբանին կարող են կրկին դատարան կանչել հարցաքննության համար. համապատասխան հայց է ներկայացրել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (իրական անունը Սթեֆանի Քլիֆորդ)։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ մարտի վերջին Կալիֆոռնիայի դատարանը մերժել է նախկին պոռնոդերասանուհու փաստաբանի հայցը։ Դերասանուհին պահանջում էր, որ Թրամփն ու նրա իրավաբան Մայքլ Կոհենը ցուցմունք տան` երդում տալով։
«Մենք հենց նոր միջնորդություն ենք ներկայացրել` մտադիր լինելով երդումով ցուցմունք տալու համար Թրամփին և Կոհենին կանչել», – Twitter–ում գրել է փաստաբան Մայքլ Ավենատին։
Թրամփի և դերասանուհու միջև հարաբերությունները սկսվել են 2006 թվականին` Մելանյա Թրամփի հետ ամուսնանալուց մեկ տարի անց։ Պոռնոդերասանուհին սկզբում հերքել է Թրամփի հետ իր կապի մասին տեղեկությունները։ Սակայն հետո հայտնի է դարձել, որ Քլիֆորդը Լոս Անջելեսի Գերագույն դատարան հայց է ներկայացրել, որում հայտնել է, որ Թրամփի հետ կապի մասին տեղեկությունը չբացահայտելու վերաբերյալ իր ստորագրած համաձայնագիրն անվավեր է։ Նույն հայցադիմումի մեջ նա հայտնել է, որ Թրամփի հետ կապի մեջ է եղել 2006-2007 թվականներին։
Սպիտակ տանը հերքել են լուրը` դերասանուհուն գումարներ փոխանցելու տեղեկության մասին։ Ավելի ուշ Կոհենը հայտնել էր, որ վճարել է Քլիֆորդին` չհայտնելով, թե ինչ նպատակով է վճարում կատարել։
Թրամփի փաստաբանը նաև դատի է տվել պոռնոդերասանուհուն` մեղադրելով նրան նախագահ Թրամփի հետ հարաբերությունների մասին տեղեկությունը չհրապարակելու վերաբերյալ նրա ստորագրած համաձայնագրի 20 դրվագները խախտելու մեջ։ Նա 20 մլն դոլար է պահանջում որպես վնասի փոխհատուցում։