00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«80-ականների զենքը» չափազանց անտեղի մեմ է դարձել մեր լրատվամիջոցներում

Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` Արցախի քառօրյա պատերազմն արագացրել է հայկական բանակի վերազինման գործընթացը։ Օրինակ` պատերազմից անմիջապես հետո մշակվեցին և այսօր արդեն սերիական արտադրության են հանձնվել հետախուզական դրոները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ապրիլյան քառօրյայի երկրորդ տարելիցը կրկին արդիական դարձրեց այն հարցը, թե ինչ դաս է քաղել հայկական պետությունը, արդյոք նրա ԶՈՒ–ն պատրաստ է հետ մղելու նոր ագրեսիան։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, իր հերթին, հայտնում է, որ բանակի վերազինման և արդիականացման բուռն գործընթաց է տեղի ունենում, վերանայվում են նաև բանակաշինության մի շարք կոնցեպտուալ մոտեցումներ։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване - Sputnik Արմենիա
Հայկական նոր զենքը կսթափեցնի ադրբեջանցի դիվերսանտներին. ArmHiTec ցուցահանդեսը Երևանում

Ապրիլյան դեպքերից հետո Հայաստանի իշխանության հասցեին քննադատությունների տեղատարափ հորդաց` ԶՈՒ–ի ոչ բավարար համալրվածության, ժամանակակից հարվածային միջոցների և կապի համակարգերի պակասի պատճառով։ Այն ժամանակ կրակի վրա յուղ լցրեց նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը.նա հայտարարեց, որ առաջնագծում զինվորը կռվում էր անցյալ դարի 80-ականների զենքով։ Այս արտահայտությունը հասարակության մեծ մասի կողմից ընդունվեց որպես իշխանության կողմից խոստովանություն, որ բանակին ժամանակակից զենքով ապահովելու կարողություն չունի։

Razm.info ռազմա–վերլուծական պորտալի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով` ապրիլյան պատերազմից հետո լուրջ եզրակացություններ են արվել, ավելին` 2016–ի դեպքերը արագացրել են բանակի վերազինման գործընթացը։

«Կարծում եմ, որ «80-ականների զենք» արտահայտությունը ժամանակին բավական անհաջող մեմ էր դարձել հայկական լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ հասկանում եմ իշխանության հասցեին հնչեցրած քննադատությունը։ Դա նորմալ է, քանի որ վկայում է առողջ հայ հասարակության մասին։ Սակայն զենքի հիմնական մասն, այդ թվում նաև տեխնոլոգիապես զարգացած պետություններում, հենց 80-ականների և նույնիսկ 70-ականների զենք է։ Նույն ամերիկյան բանակում 50-ականների զենք են օգտագործում։ Չէ՞ որ հարցն այն չէ, թե երբ է արտադրված եղել զենքը, այլ, թե որքանով է այն օգնում լուծել այսօրվա խնդիրները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
«ArmHiTec 2018» . նորագույն և ամենակարող զենքեր

Այնուամենայնիվ, երկրի ԶՈՒ ղեկավարությունը տեխնոլոգիաների զարգացման հարցում հաշվի է առնում վերջին թրենդները, քանի որ առանձին զենքի տեսակներն, իսկապես, փոխել է պետք։

«Օրինակ`եթե ձեր հիմնական մարտական տանկը 80-ականների է, ապա դա վատ չէ։ Սակայն եթե դուք 2010 թվականի ԱԹՍ չունեք` դա շատ վատ է։ Ի դեպ, Երևանում վերջերս տեղի ունեցած ArmHitec ցուցահանդեսի ժամանակ հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ–ների մոդելներ էին ցուցադրվել։ Դրանք մշակվել են արդեն ապրիլյան պատերազմից հետո», – նշեց մեր զրուցակիցը։

1.5-2 տարվա ընթացքում այդ անօդաչու սարքերը պետական փորձարկումներ են անցել և արդեն սերիական արտադրության հանձնվել։

Վրթանեսյանի խոսքով` ՀՀ ՊՆ–ն այսօր հետևում է այն հայեցակարգին, որի համաձայն չեն գնում եմ պահեստում մնացած էժան զենքը, այլ այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ խնդիրների լուծման համար, նույնիսկ եթե դրանք թանկ արժեն։

Փորձագետը լուրջ օգնություն է համարում նաև 2016 թվականին Ռուսաստանի կողմից հատկացրած 200 մլն դոլարի պաշտպանական վարկը։

Այդ գումարով Հայաստանը Ռուսաստանից գնեց «Սմերչ» հրթիռային համալիրներ ու դրա համար ռազմամթերք, «Իգլա-Ս» զենիթային հրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Կոռնետ», ՏՕՍ-1 А համակարգեր, դիպուկահարների հրացաններ ու սպառազինության այլ տեսակներ։

2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երկու երկրները 100 մլն դոլարի նոր վարկային համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես ավելի վաղ Երևանում հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը, Ռուսաստանն այդ վարկի շրջանակում ռազմամթերք կսկսի մատակարարել ընթացիկ տարում։

Լրահոս
0