ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, թագուհու շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ մարտի 2-ի նիստում, պաշտոնը ստանձնել այսօր` ապրիլի 9–ին, ԱԺ հատուկ նիստում` նախագահական երդում տալով ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին։