00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու ճակատագիրը. ադրբեջանցի կանայք մոմ էին վառում այնտեղ

CC BY-SA 3.0 / Urek Meniashvili / Armenian church of Saint Gregory the Illuminator in BakuЦерковь Святого Григория Просветителя (Баку)
Церковь Святого Григория Просветителя (Баку) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի ամենահայտնի հայկական եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` շատրվանների հրապարակի հարևանությամբ, ժամանակին լի էր կյանքով և իր հարկի տակ ոչ միայն հայերին էր ընդունում։ Այսօր այն կանգնած է լուռ` որպես անցած դարի խորհրդանիշ, և միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին է գրավում...

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայտնի առցանց հանրագիտարանում «Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական վանքերի ցանկ» անվանումով հոդված կա։ Այնտեղ նշված է, որ Բաքվում 5 հայկական եկեղեցի է եղել ժամանակին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը (XVII դարի), Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների եկեղեցին, Սուրբ Հարության մատուռն ու հայ-լյութերական եկեղեցին։

Բոլոր այդ եկեղեցիների անունների դիմաց նշված է` «քանդած է», բացի մեկից` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։ Այդ անվան դիմաց նշված է`«գրադարան»։

Армянская церковь Святого духа в Амстердаме - Sputnik Արմենիա
Եկեղեցին վաճառել են, բայց ստիպել են պահպանել հայկական գրությունը․ այսքա՞ն էլ տարբեր հայեր

Կռահել, թե ինչու Ադրբեջանի կառավարությունն այդ մեկ եկեղեցու նկատմամբ իրեն բնորոշ վայրագ քաղաքականություն չի իրականացրել, դժվար չէ։ Սարսափելի վանդալիզմի և այլ ժողովուրդների, մասնավորապես հայերի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետ մեկտեղ կառավարությունը որոշել է թողնել միակ հուշարձանը, որը հնարավոր կլինի մատնացույց անել, եթե որևէ մեկը համարձակվի Ադրբեջանին մեղադրել անհանդուրժողականության մեջ… Ամեն դեպքում, այս հոդվածն այդ մասին չէ։

Ճակատագրի շրջադարձերը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, աղբյուրի համաձայն, կառուցվել է 1863 թվականին Շեմախու հայոց թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Շահնազարյանցի նախաձեռնությամբ։ Շինարարության համար ֆինանսական միջոցներ էր տրամադրել Ջավադ Մելիքովը։ Ասում են, որ նա հենց նույն տարում հարստացավ` Ապշերոնի նավթաբեր տարածաշրջանում սեփական նախագծման առաջին նավթաթոր սարքը գործարկելով։ Շենքի հեղինակը Մոսկվայի հայտնի ճարտարապետ, էկլեկտիզմի և մոդեռնիզմի վարպետ Կարլ Գիպպիուսն է:

Շենքն օծվել է 1869 թվականին, չնայած շինարարությունը դեռ չէր ավարտվել և երկու տարի շարունակվելու էր։ Շուտով վանքի տարածքում ծխական դպրոց և գրադարան կառուցվեց, իսկ 1888 թվականին տեղադրվեցին զանգերը։ 1918 թվականին եկեղեցին մայր տաճար դարձավ։

Ադրբեջանի մայրաքաղաքի ամենակենտրոնում` Նիզամիի փողոցում գտնվող եկեղեցին ժամանակին կենդանի էր ու բարեկարգ։ Այնտեղ մշտապես պատարագներ էին մատուցվում, ինչպես նաև հարսանյաց ու մկրտության արարողություններ անցկացվում։ Այն Բաքվի մեծաթիվ հայ համայնքի ամենանշանավոր վայրն էր։

«Բավական հարմարավետ, գեղեցիկ եկեղեցի է։ Մշտապես պատարագներ են մատուցվել, տոներին մարդիկ այնտեղ էին հավաքվում։ Բացի այդ, պսակադրության արարողություն և մկրտություն էր իրականացվում։ Դուստրս և որդիս նույնպես մկրտվել են այդ եկեղեցում։ Հիշում եմ, այնտեղ ծառայություն էր մատուցում Զավեն անունով բարձրահասակ, բավական հաճելի արտաքինով երիտասարդ քահանան։ Նա է մկրտել երեխաներիս», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Ռիտա Մելքումյանը, որը ծնունդով Բաքվից է։

© Photo : personal archive of Rita MelkumyanՄկրտություն Բաքվի հայկական եկեղեցում
Крещение в армянской церкви в Баку - Sputnik Արմենիա
Մկրտություն Բաքվի հայկական եկեղեցում
Նա նշում է, որ եկեղեցին քաղաքի կենտրոնում միակն էր, այդ պատճառով մեծ ճանաչում էր վայելում և ոչ միայն հայերի շրջանում։

«Այդ եկեղեցի էին հաճախում մի շարք ազգերի ներկայացուցիչներ, ուղղափառները նույնպես, ռուսները։ Անձամբ եմ տեսել, թե ինչպես էին ադրբեջանցի երիտասարդ կանայք մտնում եկեղեցի, մոմ վառում։ Սակայն դա լավ ժամանակներում էր` բնականաբար մինչև Սումգայիթի դեպքերը», — հավելեց Ռիտան։

Ջարդից հետո, նրա խոսքով, եկեղեցին դատարկվեց, քանի որ շատերն արդեն վախենում էին այնտեղ մտնել։

«Կոտորածից հետո այնտեղ միայն ամենահամարձակներն էին գնում, բայց հավատացյալներ, այցելուներ կային», — իր խոսքը շարունակեց զրուցակիցս։

Տաճարն այսօր չի գործում։ 1989 թվականին վանդալիզմի զոհ է դարձել, հավատքի բոլոր խորհրդանիշերը, այդ թվում` գմբեթի խաչը և զանգը, կորսվել են։ Եկեղեցին լուրջ վնասվել է նաև 1990 թվականի հրկիզման հետևանքով։ Այդ նույն թվականին էլ այն փակեցին։ 2002 թվականից այն օգտագործվում է որպես Ադրբեջանի նախագահի գործերով վարչության գրադարանի գրապահոց, որի մուտքը փակ է։ Այս որոշումն ընդունելուց մի քանի տարի անց շենքը վերակառուցվել է։

Армянская церковь на Невском проспекте в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Հարավամերիկացին Պետերբուրգում ներխուժել է Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցի

Այն մասին, որ եկեղեցին այսօր գրադարանի են վերածել, Ռիտա Մելքումյանը չգիտեր։

«Լավ է, որ գոնե գրադարան են դարձրել, ոչ թե ուրիշ բան», — ասաց նա։

Կարևոր տեսարժան վայր

Ռուսական զբոսաշրջային կայքերից մեկում` TripAdvisor, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը նկարագրված է որպես «Բաքվի գլխավոր տեսարժան վայրերից մեկը»։ Մինչդեռ Բաքվում եղած սանկտպետերբուրգցի ճանապարհորդը կայքում թողած գրառման մեջ տաճարը նկարագրում է որպես «վերացած քաղաքակրթության բեկոր»։ Ահա թե ինչ է նա գրում TripAdvisor զբոսաշրջային պորտալում։

«Ինչպես հայտնի է, Բաքվի` ժամանակին մեծաթիվ հայկական համայնքը վերացավ, և հետաքրքիր է տեսնել նրա թողած ժառանգությունը։ Արտաքնապես վանքը բավական խնամված տեսք ունի։ Այն փակ է։ Թե ինչ է ներսում, պարզ չէ, քանի որ բարձր ցանկապատի պատճառով պատուհանից այն կողմ տեսնել հնարավոր չէ…»։

Մոսկվայից մեկ այլ զբոսաշրջիկ գրում է. «Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Բաքվի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Հին քաղաքում է գտնվում։ Վանքն օծվել է 1869 թվականին, Հայ Առաքելական եկեղեցուն էր պատկանում։ Սակայն 1990-ականների վերջին և՛ վանդալիզմի հետևանքով, և՛ հրդեհի հետևանքով եկեղեցին փակեցին։ Փակ է այն մինչև օրս, թեև այն ճարտարապետական հուշարձան են ճանաչել։ 2000-ականների սկզբին եկեղեցու տարածքում գրադարան կառուցվեց, ուստի եկեղեցու անվանումը համապատասխանում է նրա ներկայիս գործառույթին։ Ճիշտ է, ինչպես ասաց էքսկուրսավարը, այժմ այստեղ գտնվում է նախագահական գրքերի ֆոնդն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հարցերով վարչության գրադարանը»։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

Բաքվի հայկական տաճարի մասին հետաքրքիր գրառում է կատարել Սանկտ Պետերբուրգից մի աղջիկ. «Հայկական ճարտարապետական ոճը հնարավոր չէ շփոթել որևէ այլ ոճի հետ։ Սկզբում աչքերիդ չես հավատում, երբ Նիզամի և Իբրահիմով փողոցների անկյունում աչքիդ առաջ հառնում է գեղեցկուհին` հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատունը, այնուհետև ուզում ես աղոթել, որպեսզի մարդիկ խելամիտ ելք գտնեն հակամարտությունից, իսկ եկեղեցուն վերադարձվի խաչը, եկեղեցի վերադառնան հավատացյալները, իսկ աշխարհ` խաղաղությունը…»։

Ով գիտի, գուցե մի օր իսկապես գմբեթի խաչը վերադարձվի, իսկ եկեղեցին նորից լցվի հավատացյալներով։ Համենայն դեպս մի քանի տարի առաջ այստեղից կրկին հայկական աղոթքներ են լսվել։ Բանն այն է, որ 2010 թվականի ապրիլին եկեղեցի են այցելել հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բաքու այցելած Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Գարեգինն ու նրան ուղեկցող բարձրաստիճան հայ հոգևորականները աղոթել են և միջնադարի շարականներ կատարել…

Իսկ հիմա այն կանգնած է խիստ ու լռակյաց` ոչ միայն հազարավոր գրքերով, այլև անցյալի բուռն հուշերով և գուցե նաև ապագայի հույսով լցված…

 

Լրահոս
0