00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական շրջայց Նախիջևանով․ Թեհրանն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել

© Photo : official site of the MFA of IRIВстреча главы МИД Ирана Джавада Зарифа с Президентом Азербайджана Ильхамом Алиевым
Встреча главы МИД Ирана Джавада Зарифа с Президентом Азербайджана Ильхамом Алиевым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Սիրիայի թեմայի շուրջ մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցությունը դեռ ուժի մեջ է։ Այդ մրցակցության հարթակներից մեկը կարող է լինել Նախիջևանը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Այս օրերին Իրանը դիվանագիտական նախանձելի ակտիվություն է դրսևորում կովկասյան ուղղությամբ։ Հետաքրքրական է, որ այդ ակտիվության հիմական «հասցեատերը» Ադրբեջանն է։

Президент Ирана Хасан Рухани на ежегодном военном параде (22 сентября 2017). Тегеран, Иран - Sputnik Արմենիա
Իրանը ցանկացած պահի կարող է զորք մտցնել Նախիջևան․ փորձագետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 29-ին Բաքու է այցելել, իսկ ապրիլի 6-ին իրանական դիվանագիտության ղեկավարն այցելել է․․․ Նախիջևան։

Ջավադ Զարիֆը Նախիջևանում հանդիպել է ինքնավարության նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, որից հետո հայտարարել է` Իրանն ամենադժվար պահին Նախիջևանի կողքին է լինելու։ Նա նաև հույս է հայտնել, որ վերջին այցը կխթանի Իրանի ու ինքնավարության տնտեսական կապերի զարգացմանը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆի այս այցը բավականին արտառոց իրադարձություն է նախևառաջ հենց այն պատճառով, որ Նախիջևանի նկատմամբ ախորժակը չի թաքցնում տարածաշրջանի մեկ այլ խաղացողը՝ Թուրքիան։

Վերջին ամիսներին Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկվում է թուրքական մշտական կայանների տեղակայումը։

Թուրքական էքսպանսիայի ռազմական բաղադրիչին գումարվում է նաև տնտեսական գործոնը։ Դեռ նախորդ տարվա ամռանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ազատ տնտեսական գոտի ստեղծել Նախիջևանում։ Ինքնավար հանրապետության ու մետրոպոլիայի միջև ընդհանուր սահմանների բացակայությունը թույլ է տալիս հարևան Թուրքիային ամրապնդել դիրքերը շրջանի տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հարավային Կովկասի «բանալին» Նախիջևանում է․ փորձագետ

Չնայած Սիրիայի թեմայով մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցությունը դեռ ուժի մեջ է։ Այդ մրցակցության հարթակներից մեկը կարող է լինել ադրբեջանական անկլավը։

Արևելագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ շիական գործոնն այսօր մեծ դերակատարություն ունի Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Թեև Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես աշխարհիկ պետություն, որտեղ քաղաքական իսլամը հնարավորինս ճնշվում է, սակայն ժամանակի ընթացքում ադրբեջանական շիաները կարող են Իրանի համար լավ հիմք հանդիսանալ ազդեցությունը տարածելու հարցում։ Ու տրամաբանական կլիներ այդ էքսպանսիան սկսել ադրբեջանական ինքնավարությունից, որը Իրանի հետ անմիջական սահման ունի։

Միաժամանակ Թեհրանը Ադրբեջանի կողմից հավանական վտանգ է զգում` մերձկասպյան հանրապետությունը դիտարկելով որպես Իրանի ներսում անջատողական տրամադրությունների աղբյուր։ Բաքուն տեսականորեն կարող է «էթնիկ խաղաքարտը» գործի դնել՝ հաշվի առնելով, որ Իրանի հյուսիսարևմտյան ու հյուսիսարևելյան տարածքներում մի քանի միլիոն էթնիկ ադրբեջանցի է բնակվում։

Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Բաքվի քաղաքական գործիչները հանդես էին գալիս նախաձեռնությամբ՝ վերանվանել երկիրը Հյուսիսային Ադրբեջան։ Թեև հիմա Բաքվում այդ թեմային չեն անդրադառնում, բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այն կրկին արդիական դառնա։

Չաքրյանի կարծիքով՝ տարօրինակ է, որ ամերիկացիներն իրանական ռեժիմի դեմ պայքարում մինչև հիմա չեն օգտագործել էթնիկ գործոնը։ Փորձագետը ենթադրում է՝ Վաշինգտոնը չի ուզում, որ Իրանը դեզինտեգրացիայի ենթարկվի` վախենալով, որ այդ դեպքում Թուրքիան կցանկանա «իր հագով» փորձել առանձնացած իրանական տարածքները։

Չի բացառվում՝ անցանկալի զարգացումները կանխելու համար Իրանը կանխարգելիչ միջոցների է դիմում՝ ցանկանալով իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Այսպես, ինքնավարության նախագահի հետ վերոհիշյալ հանդիպմանը իրանցի նախարարը ընդգծել է միջբանկային համագործակցության, ուսանողների փոխանակման ու Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանների իրանական գավառների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Լրահոս
0