00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասի «բանալին» Նախիջևանում է․ փորձագետ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Республики Нагорный Карабах
Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Նախիջևանի տարածքով տնտեսական փոխազդեցության հաստատումն ամբողջ տարածաշրջանի զարգացման գրավականն է, կարծում է Մարջանյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հարավային Կովկասի զարգացման բանալին գտնվում է Նախիջևանում, այսօր լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանն արդեն 25 տարի գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ճնշումը պարբերաբար ուժեղանում է, նպատակն է առավելագույն չափով հյուծել Հայաստանը։ Նախիջևանն այդ ճնշման օղակներից է։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

«Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել։ Դրանք գտնվում են հայ մասնագետների ուշադրության կենտրոնում։ Անուշադրության չի մատնվել ո՛չ հարձակողական զենքի կենտրոնացումը (օրինակ` թուրքական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կամ խոշոր տրամաչափերի հրետանու), ո՛չ արբանյակների կառավարման պահեստային կենտրոնի ստեղծումը», — ասաց Մարջանյանը։

Նրա խոսքով՝ Նախիջևանում կենտրոնացված է լուրջ հարձակողական ներուժ, բայց պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանն ի զորու է ցանկացած պահի չեզոքացնել այդ ուժերը։ Սակայն չի կարելի կորցնել զգոնությունը։

Մարջանյանի կարծիքով՝ Նախիջևանի շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակազդեցության սրման, ինչպես նաև Թուրքիայի վարած քաղաքականության հետևանք։

«Գաղտնիք չէ, որ որոշակի ուժերի նպատակը Ռուսաստանի մատույցներում մշտապես լարվածություն պահելն է․ լինի դա Ուկրաինան, Հարավային Կովկասը կամ Մերձդնեստրը», — ասաց Մարջանյանը։

Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն հրաժարվել Մեծ Թուրանի գաղափարից, որի մի մասը պետք է լինի Նախիջևանը։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է Արևելք անցնելու համար

Այդ ամենն ուղեկցվում է տարբեր միջազգային աղբյուրների մշտական հաղորդագրություններով, թե Արցախում հնարավոր է նոր պատերազմ։

«Դրան պետք է հակադրել խաղաղության և զարգացման սցենարներով։ Ցույց տալ ժողովուրդներին, որոնք դարձել են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների գերին, որ պատերազմն անխուսափելի չէ։ Այդ ամենին պետք է հակադրել զարգացման սցենարը», — ասաց Մարջանյանը։

Նրա խոսքով՝ Նախիջևանն` իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է լուրջ դեր խաղալ տարածաշրջանում ։

«Նախիջևանը կարող է դառնալ ամբողջ տարածաշրջանը բացող բանալին։ Չպետք է մոռանալ, որ երկաթուղին, էներգետիկ մայրուղիները Հայաստանի և Նախիջևանի տարածքով անցել են Թուրքիայի և Իրանի կողմը», — ասաց Մարջանյանը։

Նա նշեց, որ նույնիսկ 19-րդ դարում Siemens ընկերությունն առաջին հեռագրային մալուխն անցկացրել է այդ երթուղով։ Եթե քանդել այս թնջուկը, ապա դրա կիրառումը կնպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարգավաճմանը և զարգացմանը։ Մարջանյանի խոսքով՝ այդ գաղափարը պետք է տարածել տարածաշրջանի հասարակությունների շարքում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները բոլորովին այլ քաղաքականություն են վարում։

Լրահոս
0