00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոնկոնգցի երիտասարդները մաքրել են «Զվարթնոցը»

Հոնկոնգցի երիտասարդները մաքրել են «Զվարթնոցը»
Հոնկոնգցի երիտասարդները մաքրել են «Զվարթնոցը» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան եկած կամավորները Հոնկոնգ կմեկնեն վառ տպավորություններով։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հոնկոնգցի կամավորները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում: Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։

Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

12 կամավորները Հոնկոնգից Հայաստան են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2018» ծրագրի շրջանակում։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան ապրիլի 2-6-ը հյուրընկալել է հայ-հոնկոնգյան առաջին միջազգային կամավորական ճամբարի մասնակիցներին:

Տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող 26-37 տարեկան երիտասարդների առաջին էքսկուրսիան անցկացվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

Հոնկոնգից ժամանած երիտասարդներից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Նրանց գրավել է հայկական հյուընկալությունը, մեր լեռնային երկիրը, կլիման, ճարտարապետությունը, պատմամշակութային հուշարձանները։ Հայաստանը տեսնելու ու նրա գեղեցկությամբ հիանալու համար կամավորների մի մասը ծրագրից մի քանի օր շուտ էին ժամանել, մյուսները բացը կլրացնեն և Հայաստանն իրենց համար կբացահայտեն առաջիկա օրերին: Նրանք կլինեն պատմամշակութային մի շարք հուշարձանների տարածքներում:

Հոնկոնգցի երիտասարդները հայկական մշակութային ժառանգության մասին արդեն իսկ ունեն վառ տպավորություններ: Նրանք եղել են «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանում, Գեղարդում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում։

Միջազգային կամավորական ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանի փոխանցմամբ` բազմաթիվ միջոցառումներից մասնակիցներին տպավորել էին հատկապես հայկական և չինական խոհանոցների օրերը։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

Նախ ճամբարի հայ կամավորները հյուրերին ծանոթացրել են խաղողի տերևով պատրաստվող հայկական տոլմայի ու խորովածի գաղտնիքներին, ապա միասին պատրաստել ու համտեսել են ուտեստները:

Հայ կամավորներից հետ չեն մնացել նաև հոնկոնգցի երիտասարդները։ Նրանք պատմել են իրենց ազգային խոհանոցի մասին, ապա Հոնկոնգից բերած համեմունքներով «Կպչուն բրնձով սալյամի» և բրնձի ալյուրից պատրաստած գնդիկներով քաղցր արգանակ են եփել:

«Այսօր ամփոփել ենք ճամբարից ստացած տպավորությունները։ Հոնկոնգցի կամավորները, որոնց թվում նաև ճամբարի կազմակերպման գործում փորձ ունեցող երիտասարդներ կան վառ տպավորություններով են մեկնում մեր երկրից: Նրանք վստահեցրել են, որ հաջորդ անգամ Հայաստան կգան իրենց ընկերների հետ», —ասել է ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանը։

Ճամբարի ավարտին «Պատրիմոնիտո 2018թ.» ծրագրի մասնակիցներին պատվոգրեր են հանձնվել:

Լրահոս
0