00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ներկայացուցիչների այցն Արևմուտք` Բաքվի նյարդային պոռթկման պատճառ

© Sputnik / Murad OrujovЗдание МИД Азербайджана
Здание МИД Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշակի առիթներով զայրալից դիրք ընդունելը որոշ երկրների որոշ պետական այրերի աշխատանքի մի մասն է։ Բայց ամեն մեկը չի կարող դա արվեստով անել, ինչպեսև Ադրբեջանը, որը հայտարարում է, թե Ֆրանսիայի հետ հարաբերություններում կառաջնորդվի «փոխադարձության սկզբունքով»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջերս եղել է ԱՄՆ-ում և ելույթ ունեցել Կոնգրեսում, իսկ հիմա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատվիրակության հետ գտնվում է Ֆրանսիայում։ Երկու իրադարձություններն էլ սպասելի նյարդային արձագանք են առաջացրել գերհանդուրժող ապշերոնյան ափերում։

Արցախի Հանրապետության նախարար Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցերը Ֆրանսիա պաշտոնական Բաքվի գարնանային սրացման պատճառ են դարձել։ Իհարկե, Կոնգրեսում Սահակյանի և Ֆրանսիայի քաղաքների ղեկավարների հետ Ղուլյանի հանդիպումները չէին կարող աննկատ մնալ Հայաստանից արևելք ընկած պետությունում։

Չկա չարիք` առանց բարիքի. նման այցերը թույլ են տալիս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին հիշեցնել աշխարհին իր գոյության մասին։ Ամերիկային և Ֆրանսիային բողոքի երկու նոտաներ գրելու անհրաժեշտությունը դարձել է բուռն գործունեություն նմանակելու հնարավորություն։

Президент РФ Владимир Путин, президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Ирана Хасан Рухани во время совместного фотографирования перед началом встречи (4 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ի՞նչն է ստիպել Էրդողանին հակառակորդների հետ մի սեղանի շուրջ նստել. տարածաշրջանային խաղեր

Այնպես չէ, որ երկու երկրներում վախեցել են Ադրբեջանի բողոքի նոտաներից և վախից նետվել են աղբամանից դրանք հանելու, որտեղ դրանք ուղարկվել են, ամենայն հավանականությամբ, առանց ընթերցվելու։ Հաջիևը լավ գիտի նման նոտաների գինը, որոնք բոլորն իրար նման են, և դժվար թե պատրանք է տածում դրանց ճակատագրի հանդեպ։

«Պաշտոնական Բաքվի վճռական բողոքը` կապված Աշոտ Ղուլյանի Ֆրանսիա կատարած այցի հետ», ինչպես նաև Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցի հետ, արտահայտվել է ամերիկյան և ֆրանսիական կողմերի խիղճն արթնացնելու ու երկակի չափանիշներ օգտագործելու կշտամբանքների մեջ։ Զվարճալի է ոչ թե դա, այլ հայելային միջոցներ կիրառելու խոստումը։

Ոչ մի երևակայություն չի հերիքի` Ֆրանսիայի և Ամերիկայի նկատմամբ Ադրբեջանի հայելային պատժամիջոցները պատկերացնելու համար։ Իրավիճակը, որի դեպքում կարելի է կիրառել «փոխադարձության սկզբունքը», ուղղակի աներևակայելի է։ ԱՄՆ ոչ մի նահանգ կամ Ֆրանսիայի մարզ առայժմ անկախանալու ցանկություն չի հայտնել։ Մի ժամանակ այդ մասին խոսել են Կորսիկայում, բայց Փարիզը, ի տարբերություն Բաքվի, բանակ չի ուղարկել կղզի, որպեսզի այնտեղ ամեն ինչ այրի և սպանի մարդկանց միայն այն հիմնավորմամբ, որ այդ մարդիկ կորսիկացիներ են։ Առավել ևս, Փարիզը նման մտադրությունների մասին չի հայտնել ամբողջ մոլորակին։

Ավելին, երբ վերջերս Իսպանիայում Կատալոնիայն անկախանալու փորձ արեց, ոչ մի կատալոնացու չսպանեցին նրա համար, որ նա կատալոնացի է։ Քաղաքակիրթ երկրներ են, ինչ արած…

Բաքվում, իհարկե, կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել համապատասխան դեսպանատների մոտ, դրանցում կընդունեն մի քանի տասնյակ մարդու, որոնք ժամանակավորապես կկտրվեն բազմոցներից։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանին պետք էր շրջանցել Մադրիդյան սկզբունքները

Պարոն Հաջիևը նաև կասկած է հայտնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անկողմնակալության հարցում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների։ Այդ դեպքում ի՞նչ ասել երրորդ համանախագահ Ռուսաստանի մասին, ուր արցախյան պատվիրակությունները կարող են մեկնել նույնիսկ առանց դիվանագիտական վիզաների։ Երևում է` Բաքվում մտադրվել են անվստահություն հայտնել համանախագահների ամբողջ եռյակին։

Իհարկե, արևելքի հարևանների կապույտ երազանքն է ԵԱՀԿ գործող համանախագահներին փոխարինել Թուրքիայով, Սաուդյան Արաբիայով և Պակիստանով, բայց նրանց բախտը չի բերում։ Ընդհանրապես, փոխարինման հետ կապված անհարմար դրություն կարող է ստեղծվել, եթե փորձենք պատկերացնել հենց դրա հնարավորությունը. դժվար է մի երկիր գտնել մոլորակում, որտեղ վերջին քառորդ դարի ընթացքում ոտք չի դրել արցախյան պատվիրակությունը։ Թերևս միայն շատ հեռավոր և էկզոտիկ երկիր։

Հասկանալի է, որ Հիքմեթ Հաջիևն ի պաշտոնե պետք է արձագանքի նման իրավիճակներում։ Հնարավոր է` նա կցանկանար լռել, բայց, ինչպես ասում են նրա ֆրանսիացի հասցեատերերը, noblesse oblige` դրությունը պարտավորեցնում է։ Բայց վատ չէր լինի հետևել գրված առաջարկների նշանակությանը, այլապես արտահայտությունն այն մասին, որ «այսուհետև ադրբեջանական կողմը Ֆրանսիայի հետ հարաբերություններում կհիմնվի փոխադարձության սկզբունքի վրա», տարակուսանք է առաջացնում։ Ինչպիսի՞ փոխադարձություն է խոստանում պարոն Հաջիևն ամբողջ Ֆրանսիային։

Լրահոս
0