ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև 1994 թվականին Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը նպատակահարմար էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Հայասատնի բնակչության որոշ մասը համոզված է, որ 1994 թվականին հրադադարի ստորագրումը սխալ էր, իսկ Հայաստանի ու Արցախի Զինված ուժերը պետք է հասնեին նրան, որ Ադրբեջանը անվերապահ կապիտուլյացիա հայտարարեր։
Հարությունյանի խոսքով` Ադրբեջանը հույս ուներ, որ 1994 թվականի հրադադարից հետո հայկական ուժերը կդիրքավորվեն Ղարաբաղի այն սահմաններում, որոնք առկա էին 1988 թվականին։
«Դրա հաար նրանք հրադադարի դիմեցին։ Հիմա հայկական հասարակությունում կարծիք կա, որ դա վատ փաստաթուղթ է, որ պետք էր նրանց ստիպել հանձնվել։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում. որպեսզի նրանք հանձնվեին, մենք պետք է Բաքու մտնեինք», — ասաց Հարությունյանը։
Ընդհանուր առմամբ որպեսզի թշնամին հանձնվի, պետք է ամբողջովին ոչնչացնել նրա բանակը։ Սակայն փաստաթուղթը ստորագրելու պահին ադրբեջանական բանակը շարունակում էր գերազանցել հայկական ստորաբաժանումներին և՛ քանակական առումով, և՛ տեխնիկապես։
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Բաքվի կողմից փորձեր են արվել հրաժարվել համաձայնագրից։
«Ստորագրելուց երկու օր անց նրանք հայտարարեցին, որ չեն կատարելու փաստաթղթի պահանջները։ Ալիևը (Հեյդար-խմբ.) նույնիսկ հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը այդ համաձայնագիրը ստորագրելու իրավասություն չուներ», — ասաց Հարությունյանը։
Սակայն այլ գործոններ էլ կային, որոնք Հարությունյանի խոսքով, դրդել են Ադրբեջանի իշխանություններին ճանաչել փաստաթուղթը։
Բիշքեկում 1994 թվականի մայիսի 5-ին կնքված համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Ադրբեջանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Ռասուլ Գուլիևը, հայկական խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ Կարեն Բաբուրյանը։
Արձանագրության համաձայն` կողմերը վճռականություն են հայտնել ամեն կերպ նպաստել Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ եղած զինված հակամարտության դադարեցմանը, որն, ըստ փաստաթղթի, ոչ միայն անդառնալի վնաս է հասցնում հայ ու ադրբեջանական ժողովրդին, այլև զգալիորեն վտանգում է տարաշաշրջանի այլ երկրների շահերը, լրջորեն բարդացնում է միջազգային իրավիճակը։
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել աջակցել գործադիր իշանությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին զինված հակամարտության դադարեցման ու դրա հետևանքների վերացման հարցում` համապատասխան համաձայնագրի շուտափույթ ստորագրման ճանապարհով։
Տեքստը ստորագրել են համապատասխանաբար Մ.Ի. Մամեդովը Բաքվում մայիսի 9-ին, Ս.Ա. Սարգսյանը Երևանում մայիսի 10-ին, Ս.Բաբայանը Ստեփանակերտում 1994 թվականի մայիսի 11-ին։
Մայիսի 12-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի ու ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում հաստատվել է, որ կողմերը հավատարիմ են հրադադարի մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը։