00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչ ՀՀ կառավարությունը կուսումնասիրեր, Գերմանիայի դեսպանությունը փոշմանեց

Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր կարգը կառավարությունը դեռ ուսումնասիրում է։ Իշխանության ներկայացուցիչն այսօր որևէ նոր բան չի հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ–ին տրամադրելու գործընթացը կասեցված է։ ՀՀ իշխանություններն առայժմ ուսումնասիրում են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան նախաձեռնության հնարավոր ռիսկերն ու օրինականությունը, բայց առայժմ որևէ եզրահանգում չունեն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Հիմա այդ հարցը ուշադրության կենտրոնում է, քննվում է, մենք ունենք օրենք քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին, և, եթե կա վտանգ այդ տվյալների ոչ գաղտնի լինելու, ապա համապատասխան որոշումը կկայացվի»,– ասաց Քոչարյանը։

Шенгенская виза - Sputnik Արմենիա
Թուրքական «Վիզամետրիկին» արգելեցին յուրացնել ՀՀ քաղաքացիների տվյալները

Հիշեցնենք, մարտի 28-ին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա և Շվեդիա մեկնելու համար շենգենյան վիզայի ստանալու դիմումները ՀՀ քաղաքացիները ներկայացնելու են ոչ թե Գերմանիայի դեսպանություն, ինչպես մինչ այդ, այլ առանձին սպասարկող ընկերություն՝ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ։

Ու թեև դեսպանը հայտարարել էր, որ հայաստանյան գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու։ Բայց միաժամանակ նաև շեշտել էր` «Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։

Ավելի ուշ լրատվամիջոցներում բարձրացած աղմուկից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգում է իրականացնում` պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Այսօր ավելի ուշ պարզ դարձավ, որ ՎիզաՄետրիկ ընկերությունը չի զբաղվի ՀՀ քաղաքացիների շենգենյան վիզայի համար դիմումների ընդունմամբ։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպանության կայք էջը։

«Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի  սեփական առցանց հերթագրման համակարգում»,–ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս
0