00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական համով–հոտով ապուրների հնգյակը, առանց որոնց կյանքն անհամ կլիներ

© Photo : provided by Ararat HallСуп Путук
Суп Путук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապուրի միջազգային օրը հին հայկական բաղադրատոմսերը հիշելու լավ առիթ է, հատկապես, որ դրանք հայտնի են մինչ օրս։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հին ժամանակներից մեծ նշանակություն են տվել ապուրին` սեղանի առաջին ճաշատեսակին։ Դրանք պետք է լինեն ոչ միայն համեղ և սննդարար, այլ նաև նպաստեն մարսողությանը։

Ապուրի բաղադրիչներից կարելի է հասկանալ, թե Հայաստանի որ հատվածում է այն ծնունդ առել։

Sputnik Արմենիան ապուրների միջազգային օրվա կապակցությամբ ներկայացնում է հայկական ավանդական ապուրների հինգ բաղադրատոմս։

Ականջապուր

Գրեթե բոլոր ընտանիքներում պատրաստում են այդ հետաքրքիր և սննդարար ապուրը` «Ականջապուրը»։ Հին հայկական այս ճաշատեսակը սիրված և շատ տարածված է նաև Եվրոպայում։

«Ականջապուրը» խմորի մեջ մսի գնդիկներով ապուր է` համեմված «խուրուտ» համեմունքով։

© Sputnik / Aram NersesyanԱկանջապուր
Аканджапур - Sputnik Արմենիա
Ականջապուր

Ի դեպ, «խուրուտն» ավելի դժվար ու երկար է պատրաստվում, քան բուն ապուրը։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ է կաթ, որը եռացնում են, 40 օր թթվեցնում, ամեն օր ավելացնելով դրա 5 տոկոսը, վերջում եռացնում են ամբողջ զանգվածը, քամում են և ստացված կաթնաշոռը ջերմային մշակման են ենթարկում։ Հետո ավելացնում են մաղադանոս, թարխուն և նեխուր, հետո զանգվածը դնում են ջեռոցի մեջ կամ չորացնում արևի տակ։

Ձվով և ալյուրով խմոր են հունցում, փոքր գնդիկներ պատրաստում, որոնց մեջ ավելացնում են մսի խճողակը։

Բայց մի գնդիկը դատարկ են թողնում։ Մեր նախնիները հավատացել են, որ ում բաժին ընկնի այն, հաջողությունը կժպտա նրան։

Ապուրն անվանել են «Ականջապուր», որովհետև խմորից պատրաստում են փոքր ականջիկներ, որոնք եփվելիս ապուրի մեջ բացվելուց հետո ականջի տեսք են ստանում։

Ավելուկով ապուր

Ավելուկով ապուրը շատ տարածված է նաև զբոսաշրջիկների շրջանում։

Հայկական ավանդական ճաշատեսակը պատրաստելու համար հարկավոր է կարագ, սոխ, ոսպ, ավելուկ, ընկույզ, ալյուր, պղպեղ և ջուր։ Օգտագործվում է նաև խոշոր աղ։

© Sputnik / Aram NersesyanԱվելուկով ապուր
Суп с авелуком - Sputnik Արմենիա
Ավելուկով ապուր

Խոհարարները նշում են, որ ռեստորաններում այն ավելի շատ պատվիրում են զբոսաշրջիկները։ Տեղի բնակիչներն իրենք են պատրաստում տանը, իսկ սիրելի ճաշատեսակի համը դեռ մանկուց ծանոթ է յուրաքանչյուր հայի։ Ընկույզը յուրահատուկ համ է հաղորդում ապուրին։

Մածնապուր կամ սպաս

Հայկական ավանդական ապուրը ոչ միայն համեղ է, այլև նպաստում է մարսողությանը։ Ամռանն այն սառն են ուտում, ձմռանը` տաք։

Գլխավոր բաղադրիչը մածունն է, իսկ «չամիչը»` կանաչին։ Մածունը խառնում են խփած ձվի, ալյուրի, ջրի և նախապես խաշած ձավարի հետ։ Անընդհատ խառնում են, մինչև սկսի եռալ։ Մատուցում են կանաչիով։

Խաշ

Խաշը հատկապես տարածված է ձմռանը։ Ի սկզբանե այս ապուրը ծիսական է եղել, եփվել է հեթանոս աստվածներին զոհաբերություն անելուց հետո։ Նախկինում խաշը համարվել է աղքատների ուտելիք, քանի որ պատրաստվել է տավարի ոտքերից, որոնք բաժին են ընկել աղքատներին։

Ավանդական դասական հայկական խաշը այսօր էլ են պատրաստում տավարի ոտքերից, ինչպես նաև փորից։ Դրանց վրա ջուր են լցնում և մի քանի ժամով դնում կրակի վրա։ Ապուրը մատուցում են անպայման առավոտյան, ուտում են սխտորով և լավաշով։ Ապուրը հսկայական քանակությամբ կալցիում, խոնդրոիտին և այլ միկրոտարրեր է պարունակում։ Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել կոտրվածքներից և վնասվածքներից հետո` արագ վերականգնվելու համար։

© Sputnik / Arpi BeglaryanԽաշ
Хаш - Sputnik Արմենիա
Խաշ

Պուտուկ

Ավանդական հայկական ապուրը` «Պուտուկը», տարածված է եղել Վասպուրականի թագավորության հայերի շրջանում։ Պատրաստում են ոչխարի մսից` ավելացնելով կարտոֆիլ կամ շագանակ և սիսեռ։

Այդ ամենը համեմում են լոլիկով կամ լոլիկի մածուկով, ավելացնում են ռեհան, աղ, պղպեղ և յուղ։ Ավանդույթի համաձայն` այն պատրաստում են կավե կճուճում, որին նաև «պուտուկ» են ասում։ Այստեղից էլ ծագել է ապուրի անվանումը։

© Photo : provided by Ararat HallՊուտուկ
Суп Путук - Sputnik Արմենիա
Պուտուկ
Լրահոս
0