Կալիֆոռնիայի Սան Բրունո քաղաքում գտնվող YouTube-ի կենտրոնական գրասենյակում հրաձգությունը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 3-ին։
Հարձակում իրականացրած անձը միայնակ է գործել։ Որոշ ժամանակ անց նրան մահացած են գտել։ Որոշ տվյալների համաձայն` կինն ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժել։ 3-ին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկը ծայրահեղ վիճակում է։
Ըստ ԶԼՄ-ների` միջադեպն ահաբեկչության հետ կապ չունի։ Նախնական տվյալներով` հրաձգության պատճառը կենցաղային վեճն է եղել։