ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը բնակչությանը, հատկապես` գյուղացիներին զգուշացնում է սպասվող ցրտահարության և Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման պատճառով սպասվող տեղումների մասին։
«Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն»,– նշում է Սուրենյանը։
Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով` վարորդներին հորդորում են նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։