00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանը նշել է, թե ինչն է եղել Բուրգեր Քինգում պայթյունի պատճառը

© Sputnik / Asatur YesayantsДавид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուսիսային պողոտայում Բուրգեր Քինգ արագ սննդի հաստատությունում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին Բուրգեր Քինգ արագ սննդի հաստատությունում է, որտեղ ժամեր առաջ պայթյուն է որոտացել: Նախարարը տեղում ծանոթացել է կատարվածին, շրջեել արագ սննդի կետի ներսում, ուսումնասիրել դեպք վայրը:

Նախարարը լրագրողներին հայտնել է, որ նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնն է:

Նա դժվարացավ այլ մանրամասներ ասել՝ նշելով, որ քննիչները և տեխնիկական անվտանգության փորձագետներն աշխատում են պայթյունի հստակ պատճառները պարզելու համար:

Տոնոյանի խոսքով՝ ԱԻՆ-ը մինչև պայթյունը որևէ գործառույթ չի ունեցել՝ հսկելու բալոնների անվտանգությունը: Ըստ նրա՝ պատճառները կարող են տարբեր լինել՝ ճնշման տատանում, մեծ ճնշումը բալոնում:

Взрыв в ресторане Бургер кинг в Ереване - Sputnik Արմենիա
Բուրգեր Քինգում պայթյունից տուժածների մեջ կան Իրանի և Ռուսաստանի քաղաքացիներ

Նախարարը հավաստիացրել է, որ հրդեհատեխնիկական անվտանգության խնդիր այդ դեպքի առնչությամբ չկա, սակայն ՌԴ Կեմերովոյի հրդեհի դեպքից հետո բոլոր տեղերում խստացված ստուգումներ են անցկացվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Լրահոս
0