00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում էր թաքնվել, բայց բռնեցին. Կեմերովոյի հրդեհի գործով ձերբակալել են նախկին պետին

© Sputnik / Ирина Нехорошкина / Անցնել մեդիապահոցЗаседание суда по делу о пожаре в ТЦ "Зимняя вишня"
Заседание суда по делу о пожаре в ТЦ Зимняя вишня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի գործով ձերբակալվել է Կեմերովոյի մարզի Գոսստրոյնադզորի նախկին պետը և ևս 6 անձ։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. Այսօր Կեմերովոյի կենտրոնական մարզային դատարանը ձերբակալել է մինչև մայիսի 25-ը Կեմերովոյի մարզի պետական շինարարական վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Տանզալիա Կոմկովային, որը փորձում էր խուսափել արդարադատությունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կեմերովոյի մարզի պետական շինարարական վերահսկողության տեսչության պետը կարող էր օգնել ողբերգության հանգամանքները հետաքննելու հարցում, բայց քննիչներին ներկայանալու փոխարեն, Մոսկվա էր մեկնել։ Նրան ձերբակալել են Մերձմոսկովյան շրջանում գտնվող մտերիմ բարեկամների կամ ծանոթների տանը։

Пожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Տեսախցիկն արձանագրել է` ինչ է կատարվել հրդեհի պահին «Զիմնյայա վիշնյայի» դահլիճների մոտ

«Ստիպված էինք ուժով բերման ենթարկել Կեմերովո, որպեսզի այստեղ նա պարզաբանումներ տա», — ասել է քննության ներկայացուցիչը։

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի գործի շրջանակում ձերբակալված անձանց ամբողջական ցուցակը. Կուզբասի Գոսստրոյնադզորի նախկին ղեկավար Տանզալիա Կոմկովա, «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդյոնոկ, «Կեմերովի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի (առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերություն) տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլև, նույն ընկերության գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովա, առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգը մշակող և ներդնող «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավար Իգոր Պոլոզինենկո, առևտրի կենտրոնում հրդեհի տագնապի ազդանշանի և մոնտաժի անմիջական պատասխանատու «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության աշխատակից Ալեքսանդր Նիկիտին, հրդեհի մասին տագնապի ազդանշանի համակարգն անջատած մասնավոր անվտանգության ընկերության աշխատակից Սերգեյ Անտյուշին։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։

Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։

Լրահոս
0