ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Այս օրերին Սամվել Ալեքսանյանը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում, գրում է «Հրապարակ» թերթը։
«Իշխանական օլիգարխիկ «տուսովկան» քիչ-քիչ քայքայվում է»,- հայտնել է թերթի աղբյուրը` հիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ` արևահարվելու։
«Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։ Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով»,- տեղեկացրել է իշխանական աղբյուրը։
«Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա» հարցին նույն աղբյուրը դժվարացել է պատասխանել, որովհետև բոլորը սպասում են տեսնեն` ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու: