ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում:
Լևոն Արոնյանի մրցակիցն անդրանիկ տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գեորգ Մայերը:
Մյուս զույգերն են` Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելինում ավարտվեց Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Հայ գրոսմայստերը մրցաշարի 14 տուրերում տարել է մեկ հաղթանակ, կրել վեց պարտություն, յոթ պարտիաներ ավարտել ոչ-ոքիով և 4,5 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան իրավունք է ստացել խաղալ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։