00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ խոհանոց` մեկ ընտանիք. ի՞նչն է միավորել հայերին ու ադրբեջանցիներին Դաղստանում

© Из личного архива Гриша АнтинянМеждународный гастрономический фестиваль в Дагестане
Международный  гастрономический фестиваль в Дагестане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փառատոնի ժյուրին ամբողջ խստությամբ է գնահատել խոհարարներին։ Հայերը զբաղեցրել են պատվավոր երկրորդ և երրորդ տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Դաղստանում անցկացվող միջազգային գաստրոնոմիական փառատոնի ադրբեջանցի մասնակիցները խնդրել են չքննարկել այսպես ասած «վիճելի» ուտեստների ծագումը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Անտինյանը։

Ադրբեջանի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը շնորհավորել են հավի ու գառան մսով ուտեստներ պատրաստելուց հետո մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։

Փառատոնի բացման արարողությունը կայացել է մարտի 24-ին, մրցույթը` 25-ին ու 26-ին։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի անդամներ Յուրի Սարգսյանը և Էմիլ Դավթյանը զբաղեցրել են մրցույթի երկրորդ ու երրորդ տեղերը համապատասխանաբար։

© Sputnik / Asatur YesayantsՀայ խոհարարները
Пресс-конференция на тему Успех армянских кулинаров - сколько медалей и за что?   - Sputnik Արմենիա
Հայ խոհարարները

Փառատոնին մասնակցել են 28 խոհարար աշխարհի տարբեր երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Սերբիա, Խորվաթիա)։ Ժյուրիի կազմում են եղել նաև միջազգային դատավոր Ալան Փայերը (Մավրիկիա) և միջազգային դատավոր Իզտոկ Լեգատը (Սլովենիա)։ Երկուսն էլ ներկայացնում են շեֆ խոհարարների միության համաշխարհային ասոցիացիան (WACS)։

«Մեկ խոհանոց` մեկ ընտանիք։ Այստեղ մենք ադրբեջանցիների մասնակիցների հետ հավասար էինք, նրանք մոտեցան մեզ, շնորհավորեցին, ընդգծեցին, որ մենք գործընկերներ ենք։ Միաժամանակ հայտնեցին, որ չեն պատրաստվում քաղաքականացնել խոհանոցն ու քննարկել մեր ժողովուրդների «վիճելի» ուտեստները», — ասաց Անտինյանը։

Նրա խոսքով` այդպիսի միջոցառումների ժամանակ աշխատում է խոհանոցային դիվանագիտությունը։

Հայ խոհարարները հավի կրծքամսով ու գառան մսով ուտեստներ են պատրաստել։ Օգտվել են հայկական ազգային ուտեստների բաղադրատոմսերից։

«Մեզ 45 րոպե էր տրվում, պետք է այդ ժամանակում պատրաստեինք մեր ուտեստները։ Ես բրոնզե մեդալ ստացա, որովհետև ժամանակի մեջ չտեղավորվեցի», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Դավթյանը։

Шеф-повар ресторана Чинар Анна Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես շեֆ–խոհարար դառնալ Հայաստանում և չկորցնել դեմքը. ժամանակ չունեցող կնոջ պատմությունը

Յուրա Սարգսյանն էլ նշեց, որ 28 մասնակցից շատերը չկարողացան ավարտին հասցնել իրենց ուտեստները։ Ոմանք էլ չկարողացան մթերքը ճիշտ օգտագործել ու ցածր միավորներ ստացան թափոնների մեծ քանակի համար։ Ժյուրին ամենայն խստությամբ է մոտեցել յուրաքանչյուր մասնակցի գնահատմանը։

«Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը ասուլիսի ժամանակ կարևորեց հայ խոհարարների մասնակցությունը։

«Մեր առջև ծառացած է հայկական խոհանոցը միջազգային հարթակում խնդիր ներկայացնելու հարցը։ Մեր պատվիրակությունը հայրենիք վերադարձավ ոչ միայն մրցանակներով. մենք նոր մարդկանց հետ ծանոթացանք, որոնք հետագայում կօգնեն մեզ հայկական խոհանոցը Հայաստանի սահմաններից դուրս հանրաճանաչ դարձնելու հարցում», —ասաց Մամուլյանը։

Նա ընդգծեց, որ կազմակերպությունը Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ մտադիր է 2019 թվականին սփյուռքի առաջատար խոհարարների համահայկական փառատոն կազմակերպել։ Հնարավոր է նաև` Հայաստանն առաջիկայում խոհարարների միջազգային միության պատվավոր անդամ դառնա։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին խոհարարների հայկական պատվիրակությունը մասնակցել է Հնդկաստանում հունվարի 28-ից փետրվարի 2-ը տեղի ունեցած երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադային (YOUNG CHEF 2018)։ Հայաստանը զբաղեցրել է պատվավոր հինգերորդ տեղը։ Մրցույթին մասնակցել են խոհարարներ աշխարհի 50 երկրից։

Լրահոս
0