00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում չեն սիրում հրեաներին, կամ ով է կանգնած սադրանքի հետևում

© Sputnik / Asatur YesayantsЭкуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики
Экуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարմանալի բաներ են երբեմն տեղի ունենում լուսնի տակ։ Այս ուրբաթն էլ իր անակնկալը մատուցեց. պարզվում է, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանի բնակիչները ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ։

Կարելի է, իհարկե, թոթվել ուսերը և մոռանալ. ինչ հիմարություն ասես, որ չես կարդա մեր օրերում։ Կարելի է և՛ թոթվել, և՛ մոռանալ, սակայն կոնկրետ երկրների ԶԼՄ-ներ շուտով աղմուկ են բարձրացնելու։ Մի քանի հայրենական մարգինալներ դրանից հերթական խաղալիքը կսարքեն։ Իսկապես, կարելի է լուրջ չընդունել։ Սակայն բանն այն է, որ ինչ-որ ամերիկյան սոցիոլոգիական կենտրոն` Pew Research Center անվանումով, հարցում է անցկացրել, որի արդյունքներով` Հայաստանում բնակիչների 32% —ը չէր ցանկանա հրեաներին տեսնել իրենց երկրի քաղաքացիների շարքում։

Հետաքրքիր կլիներ իրեն քաղաքականությունից հեռու ներկայացնող կենտրոնից իմանալ, թե բնակչության որ շերտերում է և Հայաստանի որ հատվածում է անցկացվել այդ հարցումը, եթե, իհարկե, ընդհանրապես անցկացվել է։ Անձամբ ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ կենտրոնի աշխատակիցները Երևան` Նովրուզը տոնելու համար ժամանած իրանցիների են ուղղել իրենց հարցերը` շփոթելով նրանց Հայաստանի քաղաքացիների հետ։

Միայն այդ դեպքում, մեղմ ասած, հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև ոչ այդքան բարեկամական հարաբերությունները` հնարավոր կլիներ նման արդյունքներ ստանալ։ Կամ գուցե հարցումն անցկացվել է սիրիահայերի շարքում, որոնք դաստիարակվել են արաբների կողքին և հրեաների մասին որոշակի կարծրատիպեր ունեն։

Концерт певицы Наргиз в Ереване - Sputnik Արմենիա
«Ցավդ տանեմ»․ հրեաներն ու լեհերը ցանկանում են հասկանալ հայերի թախիծը

Հավատալ, որ տեղի հայերի 32%-ը բացասական վերաբերմունք ունի հրեաների նկատմամբ` անհնար է։ Եթե օրինակ բերենք երիտասարդությանը, որը քիչ թե շատ գիտակից տարիք է թևակոխել, ապա համոզված եմ, որ նրանց թվում հրեատյաց գրեթե չկա։ Նախ, երիտասարդությունն արդեն այլ մտածելակերպ ունի, և ազգային պատկանելությունը նրա համար վճռական գործոն չէ մարդու նկատմամբ վերաբերմունք դրսևորելու պարագայում։ Ավագ սերնդի համար նույնպես, սակայն երիտասարդությանը դա, կարծես, ընդհանրապես բնորոշ չէ։

Երկրորդը` երիտասարդներին չվիրավորելով` ասենք, որ կրթության որակի աղետալի վիճակի հետ կապված շատերը պարզապես վատ են պատկերացնում, թե ովքեր են հրեաներն ընդհանրապես։

Այժմ օրինակ բերենք ավագ սերնդին։ Որպես այդ սերնդի ներկայացուցիչ` կցանկանայի հարցնել իմ բազմաթիվ հրեա ընկերներին` մանկության, պատանեկության, ուսանողական տարիների ընկերներիս և գործընկերներիս, թե նրանցից ո՞վ է Հայաստանում գոնե մեկ անգամ տարբերվող վերաբերմունք զգացել իր նկատմամբ հրեա լինելու պատճառով։

Գիտեմ, որ ոչ ոք, սակայն կցանկանայի այդ ամենը պատմել Pew Research Center-ին։ Բնականաբար, անուններ այստեղ չեմ նշի, սակայն երախտապարտ կլինեմ նրանց, ովքեր ապրում են Ամերիկայում և այդ հակաքաղաքական սոցիոլոգներին մի օր իրենց տեսակետը կհայտնեն։ Պարզապես պատմեք նրանց ճշմարտությունը, ուրիշ ոչինչ։

Մեր բակի տղաների ազգային ծագումը բոլորս գիտեինք, և դա նույնիսկ այն ժամանակ չէր, երբ գիտակցում էինք, որ մարդկությունը տարբեր ժողովուրդներից է բաղկացած, այլ ավելի ուշ։ Եվ նույնիսկ, երբ իմանում էինք, այդ տեղեկությունը այնքան անպիտան էր, որ անմիջապես մոռանում էինք` այն հիշողությունից հանելով, ինչպես, ասենք, անցած տարվա կերած կոնֆետի թուղթը, որը պարզապես դպրոցական պայուսակում էր մնացել։

Армянская церковь. Львов, Украина - Sputnik Արմենիա
Փեշեշգյանցի հիշողությունները. հայ քահանաները փրկել են հրեաներին` նրանց հայ դարձնելով

Ո՞ւմ, որ կազմակերպությանը կարող ենք դիմել հետևյալ հարցով` ո՞վ և ի՞նչ հիմքով է թույլ տալիս, որ այսպես կոչված սոցիոլոգները գան Հայաստան, որոնք «քաղաքականությունից դուրս են»։ Չէ՞ որ դա չի կարելի կատակ համարել, նաև դրանով աշխարհում հայ հասարակության մասին կարծիք է ձևավորվում, այդ ամենը բավական լուրջ է, և տեղեկությունը հրապարակվում է, որպեսզի բոլորին հասանելի դառնա։

Ավելի քան համոզված եմ, որ օբյեկտիվ սոցիոլոգիական հարցում անցկացնելու դեպքում Հայաստանում «հրեատյացների» քանակը նույնիսկ 1 տոկոսը չէր գերազանցի։ Իսկ ամերիկյան կենտրոնի կողմից նշած թիվը բացարձակ իրական չէ, նման բան պարզապես լինել չի կարող։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ մեկին դա ձեռնտու էր։ Պետք է պարզել, թե ում։ Ստուգել է պետք այդ կենտրոնը, պարզել սադրանքի իրական պատվիրատուներին, և արգելել նրանց մուտքը Հայաստան։ Գուցե այս անգամ մեր պետական կազմակերպությունները, ում իրավասության տակ են գտնվում նման կոլիզիաները, կհաղթահարե՞ն իրենց անտարբերությունը և կփորձե՞ն գոնե կապ հաստատել այդ կենտրոնի հետ։

Լրահոս
0