00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասյան «Կռունկով» ու սպիտակ փուչիկներով. Գյումրին շարունակում է սգալ

© Sputnik / Armenuhi MkhoyanСтуденты Гюмрийского филиала Гос.Консерватоии около Генерального консульства РФ в Гюмри
Студенты Гюмрийского филиала Гос.Консерватоии около Генерального консульства РФ в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում երրորդ օրն է հարգանքի տուրք են մատուցում Կեմերովոյի անմեղ զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն իրենց դասախոսների հետ հավաքվել էին Գյումրիում` ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ:

Կոմիտասյան «Կռունկ»-ից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, ապա երկինք բաց թողեցին խորհրդանշական սպիտակ փուչիկներ:

Цветы и игрушки у Генерального консульства РФ в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրին ուզում է, որ Կեմերովոյի ողբերգության մեղավորները պատժվեն

«Սա բոլորիս հարգանքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին: Սրանով նաև մեր սթափության ու զգոնության ուղերձն ենք հղում համայն մարդկությանը: Մենք կիսում ենք նաև ռուս ժողովրդի վիշտը»,- նշեց բուհի ուսանողության հարցերով տնօրենի օգնական Սուսաննա Ավետիսյանը։

Արդեն երրորդ օրն է Հայաստանի երկրորդ քաղաքում շարունակվում են Կեմերովոյի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Դպրոցների, կրթական այլ հաստատությունների ու տարբեր կառույցների ներկայացուցիչներ գալիս են Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության մուտքի մոտ՝ իրենց հետ խաղալիքներ ու ծաղիկներ բերելով:

Կեմերովոյի «Զիմնյայ վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25–ին բռնկած հրդեհի զոհ են դարձել 74 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։

Հայաստանում` մասնավորապես Երևանում ու Գյումրիում հարգանքի տուրք է մատուցվել հրդեհի զոհերի հիշատակին։

Լրահոս
0