ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում ՀՀ մարզպետներին հանձնարարեց 7 օրում փոխել վատ աշխատած կադրերին, իսկ և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` իրականացրած աշխատանքների մասին զեկուցել կառավարությանը։
Կարապետյանը հատկապես դժգոհ է համայնքների՝ մեկ շնչին ընկնող եկամուտների աճի, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, համայնքներում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների կատարման ցուցանիշներից։
Նրա խոսքով, մարզպետները չեն իրականացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մշակած` 2017 թվականի մարզպետարանների գործունեության պլանային ցուցանիշները։ Դրա համար Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարներին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ մարզպետարանների տարեկան ծրագրերը վերանայելու ուղղությամբ։
Իսկ կառավարության աշխատանքից վարչապետը գոհ է։
«Դրական աճ կա հատկապես գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության ու այլ որոտներում»,- ասաց վարչապետը` վկայակոչելով մարզպետների ներկայացրած տարեկան հաշվետվությունները։
ՀՀ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատ 2017-ին զգալի դրական աճ է արձանագրվել։