00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է հայկական ռազմական արդյունաբերությունը փրկում զինվորների կյանքը

© Sputnik / Asatur YesayantsВыставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване
Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խրամատից հնարավոր կլինի անվտանգ հետևել և՛ ցերեկային, և՛ երեկոյան ժամերին: Նոր սարքի տարբերակներից մեկն արդեն համլրել է հայկական բանակի սպառազինությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայկական բանակի սպառազինությունը սկսել է համալրվել տեղական արտադրության շրջադիտակներով։ Հայկական ընկերությունների ստեղծած շրջադիտակները թույլ են տալիս խրամատից հետևել և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին։

Նոր սարքավորումները ներկայացվել են այսօր Երևանում կայացած ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին։ Ստեղծվել են նաև գիշերային ռեժիմով աշխատող շրջադիտակներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Օրբիտ Ա» ընկերության օպտիկայի բաժնի պետ Արամայիս Բաղդասարյանը։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Հայաստանում «պատերազմի աստվածներն» ավելի դիպուկ կլինեն նոր սարքի միջոցով

Ցերեկն այս սարքի օկուլյարը պատվում է պաշտպանիչ մասով (որպեսզի փոխարկիչ լամպը ցերեկային լույսից չտուժի), բայց հետևելու համար փոքր անցք է մնում։Իսկ գիշերը պաշտպանիչ մասը հանում են, և արդեն կարելի է շրջադիտակը լիարժեքորեն օգտագործել:

Գիշերային սարքերը դեռ փորձարկումներ են անցնում, իսկ սովորական ցերեկայիններն արդեն կիրառվում են զինված ուժերում։ Փորձարկելու արդյունքում կատարելագործման առաջարկներ են եղել։ Սարքերը ոչ միայն արդյունավետ են, այլ նաև մատչելի։

Սարքի կառուցվածքը վաղուց է հայտնի, սակայն այն նախկինի պես արդիական է մնում։

«Այս սարքի միջոցով շատ ավելի անվտանգ է դառնում խրամատից հետևել, քանի որ այնտեղից ոչ ոք չի երևում», — նշում է «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի (ձեռնարկությունն ամբողջությամբ պատկանում է Պաշտպանության նախարարությանը) գլխավոր կոնստրուկտոր Վարդան Պահլավունին։

Կարելի է մեծ շառավղով հետևել, քանի որ շրջադիտակը հեռադիտակի պես կարող է 10-15 անգամ մոտեցնել պատկերը։

Բնականաբար, երկու ընկերությունները միմյանց համար հակառակորդներ չեն։ Նրանց ընդհանուր թշնամին ժամանակի կորուստն է։ Նրանց գլխավոր հաղթանակը՝ առաջնագծի հնարավորինս արագ զինումն ու յուրաքանչյուր փրկված կյանքը։

Լրահոս
0