00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզպետներին առայժմ ձեռք չեն տա. ովքե՞ր են վատ աշխատողները

© Sputnik / Asatur YesayantsДавид Локян
Давид Локян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը պահանջում է կադրային փոփոխություններ, նախարարը հստակեցնում է, թե ում են փոխելու։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մարզպետներին դեռ չեն հեռացնի աշխատանքից, առայժմ միայն վարչության պետերին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` մեկնաբանելով մարզերում կադրային փոփոխություններ անելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը։

«Մարզային այցելությունների ժամանակ մենք ոչ միայն մարզպետներին ենք լսել, այլև ոլորտի պատասխանատուներին։ Մի շարք մարզերում մենք արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական կարողություններով չի բավարարում պահանջված մակարդակին։

Լոքյանի խոսքով` Տավուշում արդեն փոփոխություններն իրականացվել են։ Հաջորդը Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի և Արարատի մարզերն են։

Ըստ նախարարի` մարզպետների հեռացման ու փոփոխության հարց դրված չէ։ «Առայժմ միայն վարչության պետերի»,- ասաց նախարարը։

Премьер-министр Карен Карапетян на заседании правительства Армении 06.03.2018 - Sputnik Արմենիա
Մարզերում կրճատումներ կլինեն. վարչապետը դժգոհ է

Մարզպետների աշխատանքում Լոքյանը թերացումներ չի նկատում։ «Մենք ունենք հրաշալի մարզպետներ»,- լրագրողներին ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է 2017թ-ին հայաստանյան 10 մարզերի ղեկավարների կատարած աշխատանքին, Լոքյանը նշեց, որ առաջին քառյակում սեփական եկամուտների, աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշներով Կոտայքի, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերն են։ Մնացած 6 մարզերը գրեթե նույն մակարդակի վրա են։

«Լուրջ տարբերություն կա իմ նշած առաջին 4-ի և մնացած 6-ի միջև»,- ասաց Լոքյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում անդրադառնալով մարզերի 2017թ-ի գործունեության ցուցանիշներին ու մարզպետների ներկայացրած տարեկան հաշվետվություններին` վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին հանձնարարել է 7-օրյա ժամկետում վերլուծել իրավիճակն ու կադրային փոփոխություններ իրականացնել։

Լրահոս
0