ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուզբեկստանում երեք քաղաքացի է մահացել՝ թունավորվելով զուգարանահորի գազերից։ Այս մասին տեղեկացնում է տեղի ԱԻՆ-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Նամանգանի շրջանի Պապի թաղամասի բնակիչ Ռ. Բահմանովը պատահաբար իր տան մոտ գտնվող զուգարանափոսն է գցել բջջային հեռախոսը և
փորձել է այն հանել։ Օգնության համար դիմել է հարևանին և հորը, իսկ ինքն իջել է ներքև։ Սակայն անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Նրան սպասելուց և ապարդյուն ձայն տալուց հետո փոսն են իջել հարևանն ու հայրը, որոնք ևս կորցրել են գիտակցությունը։
Երկու տղամարդիկ մահացել են տեղում, իսկ տանտիրոջ հայրը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Ուզբեկստանի ԱԻՆ–ը հորդորում է բնակիչներին նման իրավիճակներում օգնության համար դիմել փրկարարներին և ինքնուրույն քայլեր չձեռնարկել։