ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata, Fiat և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 մարդու տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen և Chevrolet Aveo մակնիշների ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը հոսանքազրկել է ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 11 մետր շպրտվել էր։