00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկ հայ գիտնականների նվաճումները ԱՄՆ-ում, կամ ինչպես նրանք զարմացրին ժյուրիի անդամներին

© Anual Science OlympiadАрмянская Олимпиада в США
Армянская Олимпиада в США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոս Անջելեսում ապրող հայ պատանիներն այս տարի արդեն 17-րդ անգամ կարողացան իրենց գիտական նորարարությունները ցուցադրել օլիմպիադայի ընթացքում, մրցել միմյանց հետ ու մրցանակներ շահել:

Սառա Գալստյան, Sputnik.

Ճակատագրի ու հանգամանքների բերումով օտար ափերում հայտնված հայերի համար դժվարություններն, իհարկե, անսահման են: Բայց մեր գենետիկ կոդում եղած ստեղծարարությունը շատերին է օգնում ոտքի կանգնել, ու ոչ միայն: Հաճախ ենք լսում աշխարհի տարբեր երկրներում մեծ հաջողություններ ու հայտնիություն գրանցած հայերի մասին:

Ռուսաստանից հետո մյուս մեծ հայկական համայնքն ԱՄՆ-ում է: Լոս Անջելոսում երբևէ եղածներն ասում են՝ Լոս Անջելեսը ոնց որ փոքր Հայաստան լինի: Ամերիկահայ համայնքում շատ են Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները: Վերջին 25 տարում քիչ չեն նաև Հայասատնից գնացածները:

Концепт-кар автоконцерна Toyota, работающий на водороде - Sputnik Արմենիա
Հայ գիտնականներն ԱՄՆ–ից Հայաստանում նորամուծություն կմտցնեն

Հասկանալի պատճառներով հայրենքից դուրս մեր հայրենակիցներն ավելի միասնական են ու պատրաստ իրար թև ու թիկունք լինելու:

Դեռևս հեռավոր 1983թ.-ին 24 հայ ինժեներներ և գիտնականներ հավաքվեցին Կալիֆոռնիայում՝ Գլենդելում, և որոշեցին հիմնել մի կազմակերպություն, որի միջոցով կօգնեն հայրենիքի գիտնականներին, նաև ճանապարհ կհարթեն ԱՄՆ-ում հայտնված հայ ուղեղների համար: Այսպես, օվկիանոսից այն կողմ ստեղծվեց «Հայ ինժեներների և գիտնականների» միությունը: Տարիներ շարունակ այս միությունն իր թևի տակ է առել հայ այն պատանիներին ու երիտասարդներին, որոնք հետաքրքված են ոչ թե մոդայիկ մասնագիտություններով, այլ գիտությամբ: Իսկ այդպիսինները, բարեբախտաբար, քիչ չեն:

Ուրախությամբ փաստելով, որ գիտությամբ հետաքրքրվող երիտասրդներ շատ կան՝ հայկական այս միությունը 17 տարի առաջ որոշեց ամեն տարի գիտական օլիպիադա անցկացնել: Հենց այս օլիմպիադաներով հետաքրրքվողների մեծ թիվն էլ ապացուցում է, որ շատ պատանիների միայն հարթակ ու աջակցություն է պետք՝ սեփական գիտական մտահղացումներն իրականացնելու համար:

Այս տարի 17-րդ անգամ «Հայ ինժեներների և գիտնականների միությունը»՝ Ջոն Էմանուել Շիրաջյանի տնօրինությամբ 6-12-րդ դասարանների հայ պատանիններին հնարավորություն է տալիս մրցել միմյանց հետ իրենց գիտական նորարարություններով: Իսկ օլիպիադաներում ստացած մրցանակները, կազմակերպիչների հավաստմամբ, օգնում են երիտասարդներին ավելի հեշտ հայտնվել ԱՄՆ-ում հայտնի կրթական հաստատություններ: «Այստեղ լավագույն համալսարանները միայն գնահատականներին ու քննություններին չեն նայում, եթե աշակերտը գիտական օլիպիադաներում հաջողություններ է ունեցած լինում, դա ավելի է օգնում դիմորդին, նաև նպաստում է կրթաթոշակներ ստանալու հարցում»,-ասում է «Հայ ինժեներների և գիտնականների միության» նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյան:

© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակիցները
Օլիպիադայի մասնակիցները - Sputnik Արմենիա
1/7
Օլիպիադայի մասնակիցները
© Anual Science OlympiadԳիտական օլիմպիադայի հանձնախումբ
Գիտական օլիմպիադայի հանձնախումբ - Sputnik Արմենիա
2/7
Գիտական օլիմպիադայի հանձնախումբ
© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակից
Օլիպիադայի մասնակից - Sputnik Արմենիա
3/7
Օլիպիադայի մասնակից
© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակցի քննարկում գիտնականի հետ
Օլիպիադայի մասնակցի քննարկում գիտնականի հետ - Sputnik Արմենիա
4/7
Օլիպիադայի մասնակցի քննարկում գիտնականի հետ
© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակից
Օլիպիադայի մասնակից - Sputnik Արմենիա
5/7
Օլիպիադայի մասնակից
© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակիցներ
Օլիպիադայի մասնակիցներ - Sputnik Արմենիա
6/7
Օլիպիադայի մասնակիցներ
© Anual Science OlympiadՕլիպիադայի մասնակից
Օլիպիադայի մասնակից - Sputnik Արմենիա
7/7
Օլիպիադայի մասնակից
1/7
Օլիպիադայի մասնակիցները
2/7
Գիտական օլիմպիադայի հանձնախումբ
3/7
Օլիպիադայի մասնակից
4/7
Օլիպիադայի մասնակցի քննարկում գիտնականի հետ
5/7
Օլիպիադայի մասնակից
6/7
Օլիպիադայի մասնակիցներ
7/7
Օլիպիադայի մասնակից

Իսկ ժյուրին, որը գնահատում է երեխաների աշխատանքները, գիտնականներից ու դատավորներից է բաղկացած:

«Նորարաություն փնտրող աշակերտների համար է: Օլիմպիադային նրանք ներկայացնում են իրենց ուսումնասիրության արդյունքը, նաև համապատասխան ոլորտի գիտնականները խորհուրդ են տալիս նրանց՝ ինչպես շարունակել այն: Սա նաև գիտությամբ և ճարտարագիտությամբ զբաղվող հայ անձանց իրա հետ միացնելու և շղթան հզորացնելու համար է, որ այս երկրում հայ ինժեներն ու ճարտարապետն իր համար ճանապարհ հարթելու հնարավորություն ունենա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է գիտական օլիմպիադայի հանձնախմբի անդամ Հասմիկ Շաքարյանը:

Պատասխանատուների խոսքով՝ երեխաների փորձարկումներն ու նորարարությունները հաճախ զարմացնում են ժյուրիի գիտնական անդամներին: Նրանք վստահեցնում են՝ մասնակիցներից ոմանց անունը մենք դեռ ապագայում կլսենք: Նրանք դեռ կկարողանան իրենց գյուտերով զարմացնել աշխարհին:

Տարեցտարի հայ պատանիների մոտ գիտությամբ զբաղվելու հետաքրքրությունը մեծանում է: Նրանք հասկանում են, որ ապագան հենց գիտությանն է: Այդ է փաստում մասնակիցների աճող թիվը: 2016-ին, օրինակ, 134 աշակերտ էր դիմել՝ 90 նախագծով, քանզի ամեն նախագիծ կարող է մինչև 3 հեղինակ ունենալ, խմբային աշխատանքներ ևս ընդունվում և խրախուսվում են:

Հաջորդ մրցույթին 130 մասնակից ժյուրիի դատին էր ներկայացրել 105 նախագիծ, որոնք բոլորն էլ կարող են ինքնուրույն ապրել ու ներդրում դառտնալ ապագայի գիտության մեջ:

Լրահոս
0