00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցտեսություն, անմահացած ուսուցիչ. իսկական հերոսների պատմություն

© Sputnik / Alexandr Kryazhev / Անցնել մեդիապահոցРодственники одного из пропавших без вести при пожаре в торговом центре «Зимняя вишня» в Кемерово
Родственники одного из пропавших без вести при пожаре в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չեն ուրիշների նկատմամբ: Մարդիկ, որոնք ուրիշների կյանքը իրենց կյանքից վեր են դասել, իրենց անունները սխրանքով են անմահացրել ու արժանի են Մարդ կոչմանը:

Տատյանա Դարսալիա` երեսունյոթ տարեկան, Կեմերովոյի գիմնազիայի ուսուցչուհի. նա երբեք երեսունութ տարեկան չի դառնա: Այրվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում՝ հրդեհի ժամանակ երեխաներին փրկելով: Մարտի 28-ին Ռուսաստանում սուգ է հայտարարված, բայց սգում են ամենուր, այդ թվում՝ Հայաստանում: Հարգանքի տուրք են մատուցում ու հիշում…

Комментарий очевидца, спасшегося из пожара в ТЦ Зимняя вишня - Sputnik Արմենիա
Անտոնը կնոջը և դստերը կարողացել էր դուրս բերել վառվող առևտրի կենտրոնից. տեսանյութ

— Դու՞ք եք գրել «Մատիուշ արքան», — ՍՍ սպան հարցրել է լեհ ուսուցիչ ու գրող Յանուշ Կորչակին:

— Այո:

— Փոքր տարիքում կարդացել եմ այդ գիրքը: Դուք ազատ եք:

— Իսկ երեխանե՞րը:

— Երեխաները գնում են։ Դուք կարող եք դուրս գալ վագոնից։

— Չեմ կարող…

Մի քանի օրից Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում Յանուշ Կորչակը «Որբերի տան» երեխաների հետ գազախցիկ մտավ։ Մահվան ճանապարհին նա գրկեց երկու ամենափոքրերին ու հեքիաթ պատմեց։ Երեխաները չէին հասկանում` ինչ է կատարվում։ 

Տատյանա Դարսելիան այրվող շենքից դուրս էր բերել իր դստերն ու կարող էր տուն գնալ։ Չկարողացավ։ Բացի աղջկանից, ուսուցչուհին խիղճ ուներ և այն վայրկյանները, որոնք ոմանց համար անփառունակություն են, ոմանց համար` անմահություն։

Մեր Շավարշ Կարապետյանը տեսել էր Երևանյան լճում խորտակվող տրոլեյբուսն ու կարող էր կողքով անցնել։ Բայց նա էլ չկարողացավ. գնաց օգնելու։

Հենց նույն Կեմերովոյում տասնհինգ տարեկան տղան մահացավ մարդկանց կրակի միջից հանելիս։

Цветы и игрушки у Посольства РФ в Армении - Sputnik Արմենիա
«Երեխան երեխա է». Երևանում մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ

Հերոսական շարքի պատմություն։ Չորսից երեք դեպքում, ցավոք, ողբերգական։

Երևան, Ռուսաստանի դեսպանատուն։ Հայերը ծաղիկներ ու խաղալիքներ են տանում։ Վիշտը ազգություն չի ճանաչում։

Իսկ վերջերս դեսպանատան դիմաց հերթ էր գոյացել։ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերը եկել էին ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու։ Որոշ մեկնաբանություններում հնչում էր` ռուսական քաղաքացիություն ունեցող հայերն ինչքան շատ են։ Լա՞վ է, թե՞ վատ։ Ծաղիկներ բերողների շարքում հաստատ Հայաստանի բազում քաղաքացիներ կան։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Եվս մի դաս Կեմերովոյից։ Այսպիսի ողբերգությունների նախնական պատճառներն անփոփոխ են. անփութություն ու անպատասխանատու վերաբերմունք։ Այնպես որ Հայաստանի ԱԻՆ-ի` հանրապետության խոշոր առևտրի կենտրոնների հակահրդեհային համակարգերը ստուգելու նախաձեռնությունը շատ տեղին է։ Թեև պետք չէ շրջանցել նաև փոքր կենտրոնները։ Ահա թե ինչ եմ հիշում։ 

1987 թվականն էր։ Էջմիածնի մոտակայքի Ջրառատ գյուղում դիսկոտեկ էր։ Ուրախության ամենաթեժ պահին հրդեհ բռնկեց, մարդիկ խուճապահար նետվեցին միակ դռան կողմ։ Ոչ բոլորը կարողացան փրկվել։

Հենց նույն թվականն էր։ «Դվին» հյուրանոց, տուրիստական սեզոն։ Կրակը բռնկեց հյուրանոցի իններորդ հարկում։ Այնտեղ եղած մարդիկ «Իզվեստիա» թերթին նամակ գրեցին.

«Էքստրեմալ պայմաններում հայտնվելիս մենք մեզ չկորցրինք, քանի որ մեր կողքին համարձակ ու խիզախ մարդկանց տեսանք։ Ոչ ոք չէր ստիպում, չէր էլ կարող ստիպել հավաքարարներին, մատուցողներին, ծառայությունների բոլոր աշխատակիցներին մարդկանց հանել կրակի միջից։ Մեզ բոլորիս տեղավորեցին ռեստորանում, բժշկական օգնություն ցուցաբերեցին, զովացուցիչ ըմպելիքներ, անվճար ընթրիք մատուցեցին»։

Вице-губернатор Кемеровской области Сергей Цивилев на митинге у администрации Кемерово - Sputnik Արմենիա
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից. լուսանկար

«Դվինի» այն ժամանակվա տնօրենն ավելացրել էր.

«Ինձ դիմել էր մի կին, որը համարում մեծ գումարի զարդեր էր թողել։ Վնասը կփոխհատուցենք։ Վստահեցրի ես, բայց խնդրեցի ևս մեկ անգամ ուշադիր զննել սենյակը»։

Ամեն ինչ տեղում էր, միայն թե տաքությունից հալված ժամացույցը նախորդ օրվա ժամն էր ցույց տալիս։

Այսօր ամեն ինչ նույնն է. մարդ կա` թքած ունի մարդկանց անվտանգության վրա, իսկ մարդ կա` ուրիշներին փրկելով մահանում է կրակի ճիրանում։

Տատյանա Դարսալիային հրաժեշտ են տալու այսօր` մարտի 28-ին, Կեմերովո քաղաքում։ Նրա ու «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մահացածների հոգուն հանգստություն։

Լրահոս
0